YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Խոյեր
Խոյը սկզբունքային, նպատակասլաց անձնավորություն է: Խոյ տղան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի բոլորին ապացուցի, թե որքան զիլ է նա եւ որքան է ձեզ սիրում: Խոյ աղջիկը նույնպես խենթություններ կանի հանուն իր սիրելի էակի: Խոյերը նոր զգացողություններ ապրելու համար պատրաստ են ռիսկի դիմել: Սակայն Խոյերի հետ ապրելը շատ դժվար է, քանի որ նրանք դժվարությամբ են ընդունում իրենց սխալները:
Ցուլեր
Ցուլերը շատ համառ են, նրանք կրքոտ սիրեկաններ են: Երբեմն Ցուլերը ծուլանում են եւ նրանց հարկավոր է խթանել ու խրախուսել: Բայց եթե Ցուլը նման խնդիր չունի, ուրեմն նա ձեզ համար հիանալի զուգընկեր կլինի:
Երկվորյակներ
Երկվորյակները հիանալի սիրեկաններ են, սակայն նրանց համար սիրախաղը ոչ մի նշանակություն չունի: Երկվորյակները սիրում են ազդել իրենց զուգընկերների նյարդերի վրա: Եթե սա ձեզ չի անհանգստացնում, ուրեմն Երկվորյակների հետ ձեզ մեծ երջանկություն է սպասվում:
Խեցգետիններ
Խեցգետինները շատ զգայուն եւ հուզական մարդիկ են: Խեցգետիններին գրավելու եւ նրանց հետ անմոռանալի գիշեր անցկացնելու համար պետք է լավ նախապատրաստվել՝ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել՝ չմոռանալով համբույրների եւ քնքուշ խոսքերի մասին: Բայց մյուս կողմից, նրանք կյանքի հիանալի ուղեկից են եւ երբեք չեն կոտրի ձեր սիրտը: Աշխարհը, սերը, ներդաշնակությունը մեծ նշանակություն ունեն Խեցգետինների համար:
Առյուծներ
Առյուծները մշտապես ուշադրություն եւ հարգանք են պահանջում: Նույնիսկ եթե դուք հարյուրավոր սիրային նամակներ գրեք, դա չի բավարարելու նրան: Իսկ սեքսի մեջ նրանք նախաձեռնողի դերում են, քանի որ սիրում են վերահսկել ամեն ինչ:
Կույսեր
Կույսերը շատ նրբանկատ են, նրանք միշտ թերություններ կգտնեն: Հարաբերություններում Կույսերը շատ պահանջկոտ են, բայց նաեւ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի գոհացնեն եւ երջանկացնեն իրենց զուգընկերոջը:
Սակայն Կույսերը հեշտությամբ են ընկնում ուրիշների ազդեցության տակ: Ուստի, Կույսերի համար լավագույն զուգընկերը կլինի նա, ով պրագմատիկ, շիտակ եւ ճկուն անձնավորություն է:
Կշեռքներ
Կշեռքները շատ հավասարակշված են, բայց ցանկացած քայլ կատարելուց առաջ երկար մտածում են՝ արդյոք ճիշտ են վարվում: Նրանք ուշադրություն են դարձնում անգամ մանրուքներին եւ անկանխատեսելի հետեւություններ անում: Կշեռքները սիրում են շփվել դաստիարակված մարդկանց հետ:
Դժբախտաբար, Կշեռքները ռոմանտիկ քայլերի սիրահար չեն: Նրանց զուգընկերը երբեք ծաղիկների կամ անակնկալների չի արժանանա: Ուստի, ռոմանտիկ մարդկանց համար շատ դժվար կլինի նրանց կողքին լինել:
Կարիճներ
Կարիճները շատ բարդ զուգընկերներ են: Նրանք խանդոտ են ու կասկածամիտ: Կարիճները սիրում են մանիպուլյացիայի ենթարկել մյուսներին: Այդ պատճառով հաճախ միայնակ են, քանի որ նրանց հետ շատ դժվար է ապրել մեկ հարկի տակ: Սակայն իրենց ինքնուրույնության, անկախության, եւ ինքնավստահության շնորհիվ նրանք շատ հաջողակ են բիզնեսում:
Աղեղնավորներ
Աղեղնավորները գրավիչ ու շփվող մարդիկ են: Նրանք շատ ինքնաքննադատ են: Եթե ձեր կինը աղեղնավոր է, պատրաստ եղեք, քանի որ նա կարող է մի քանի ժամ շպարվել: Աղենավորները սիրում են փարձառու եւ ուշադիր զուգընկերների: Նրանք գերադասում են «լինել միայնակ, քան ում հետ պատահի»: Նրանք հարաբերություններ հաստատելիս, ասես, տուն են կառուցում՝շատ ջան ենք թափում, բայց գեղեցիկ արդյունք ստանում:
Այծեղջյուրներ
Երբ հերթը հարաբերություններին է հասնում, Այծեղջյուրները հավատարիմ են իրենց սկզբունքներին եւ գիտեն, թե ինչ են ուզում: Նրանցից անակնկալներ չես կարող սպասել, իսկ լուրջ եւ երկարատեւ հարաբերությունների պատրաստ են մինչեւ այն ժամանակ, երբ հետաքրքրված են իրենց զուգընկերոջով:
Ջրհոսներ
Ջրհոսները վառ երեւակայություն ունեն: Նրանք յուրահատուկ եւ ստեղծագործ հոգի ունեն, ուստի կարող են լինել հիանալի զուգընկեր, որը նախընտրում է սեքսի ոչ ավանդական դիրքերը: Այո, Ջրհոսների հետ հեշտ է ու հարամավետ, բայց եթե դուք պատրաստ եք սեքսուալ փորձարկումների:
Ձկներ
Զգայուն եւ նվիրված մարդիկ, որոնց շատ շուտ սկսում են խղճալ: Նրանց զուգընկերները երբեմն ցանկանում են լքել, բայց չեն անում դա, որովհետեւ մտածում են՝ «չէ որ նա այնքան լավ մարդ է»:
Ձկները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի երջանկություն պարգեւեն իրենց զուգընկերոջը: Բայց նրանք սիրում են դայակի դեր ստանձել, որը շատ հաճախ ձանձրացնում է զուգընկերներին: Եթե ցանկանում եք լքել Ձկներին, փոխեք ձեր տան հասցեն եւ հեռախոսահամարը, քանի որ նրանք անպայման կփորձեն գտնել ու հետ բերել ձեզ: