Ինչպես պատրաստել Սացիվի. բաղադրատոմս


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Սացիվին (վրաց. საცივი — սառը ուտեստ) — վրացական խոհանոցին բնորոշ սոուս ու դրանով պատրաստված յուրահատուկ ճաշատեսակ է։ Սովորաբար սացիվին պատրաստում են թռչնի մսից, սակայն այժմ այն մատուցում են նաեւ այլ տեսակի մսով, ինչպես նաեւ ձկով։

Վրացական սացիվի պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է. երկու բաժակ հունական ընկույզ, համեմունքներ՝ «խմելի-ունելի» եւ սեւ պղպեղ, կինզա կամ մաղադանոս, հավի միս, դափնու տերեւ, քացախ, զաֆրան։

Պատրաստման եղանակը. հավի միսը պետք է եփել մինչեւ պատրաստ լինելը, արգանակն առանձնացնել, իսկ միսը կտրատել։ Այնուհետեւ, կաթսայի մեջ պետք է լցնել ընկույզը (նախընտրելի է մանրացված), ավելացնել աղ, արգանակ, մեկ գդալ քացախ, մեկ պճեղ սխտոր ու համեմունքներ։ Ստացված զանգվածը պետք է թողնել, որ եռա. եթե այն շատ թանձր ստացվի, ապա արգանակը կարելի է մի փոքր ավելացնել։

Այս ամենից հետո պետք է կտրատել կանաչին, լցնել սոուսի մեջ, իսկ ամենավերջում՝ ավելացնել կտրատված հավի միսը։

Սացիվին պատրաստ է. պետք է մատուցել սառը վիճակում։

Style.news.am

***

liloart.blogspot.am-ը գրում է՝

Այս ճաշատեսակ-ը լիովին իմ իմպրովիզ-ն է ու հիշեցնում է վրացական Սացիվիին, ես այն անվանեցի Ա Լա Սացիվի, քանի որ սացիվիին ավելացրել էի Ջուլիա Չայլդի սոուսի պատրաստման եղանակը: Պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվում:

Բաղադրություն-ը /2-3հոգու համար/

300գրամ հավի կրծքամիս
1/2 բաժակ ջուր
3 ճաշի գդալ ձեթ
1/8 բաժակ ընկույզ
1 հատիկ սխտոր
1/8 թեյի գդալ սունելի-խմելի
100 գրամ թթվասեր
1թեյի գդալ օսլա
3 ճյուղ սամիթ
աղ և սև պղպեղ

1. Հավի կրծքամիս-ը կտրատել:

2. Թավայի մեջ լցնել ձեթ-ը ու դրեք կրակին: Ավելացրեք հավ-ը, աղ-ն ու պղպեղ-ը ու թողեք կրակին մոտ 10 րոպե, մինչև կարմիր դառնալը:

3. Ավելացրեք կտրատած ընկույզը , սխտորը ու սունելի-խմելին: Այնուհետև ավելացրեք ջուրը ու եփել մոտ 5 րոպե:

4. Ապա թավայի միջի հեղուկ-ը դատարկեք մի փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք թթվասերն ու օսլա-ն և դրեք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով եփել մինչև եռալն ու մի փոքր թանձրանալ-ը:

5. Պատրաստի սոուսը լցնել եփված հավ-ի վրա, խառնել, ավելացնել կտրատած սամիթը: Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, խոստովանեմ, որ սառը վիճակում այն ավելի համեղ էր:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․