YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մի անգամ շատ հարուստ մարդ վերցրեց իր որդուն իր հետ ճամփորդության միակ նպատակով՝ ցույց տալ տղային ինչ է նշանակում ապրել առանց փողի:
Մի քանի օր նրանք անցկացրին փերմայում շատ աղքատ ընտանիքի հետ: Տուն վերադառնալուն պես, հայրը հարցրեց՝ դուր եկավ նրան ճամփորդությունը.
— Դուր եկավ, հայրիկ, —պատասխանեց տղան:
— Տեսա՞ր ինչ աղքատ կարող են լինել մարդիկ—հարց տվեց տղամարդը:
— Օ՜, այո,—հաջորդեց պատասխանը
— Իսկ դու ի՞նչ քաղեցիր մեր ճամփորդույունից, — կրկին հարցրեց հայրը:
Իսկ որդին պատասխանեց.
— Ես տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք՝ չորսը: Մենք ունենք լողավազան մինչև այգու կենտրոնը, իսկ նրանց մոտ առվակ է, որը վերջ չունի: Մեր այգում լույս են տալիս արդասահմանյան լապտերները, իսկ նրանց մոտ գիշերը փայլում են աստղերը: Մեզ մոտ կտուր է մինչև դիմացի բակը, իսկ նրանց մոտ միչև հորիզոն բաց տարածքներ են: Մենք ունենք մի փոքր հողակտոր, որի վրա ապրում ենք, իսկ նրանց մոտ անսահման դաշտեր են, որոնք հնարավոր չէ աչքով անցկացնել: Մենք գնում ենք կերակուրը, իսկ նրանք այն իրենք են աճեցնում: Մեզ մոտ տան բոլորը պատեր են պաշտպանույան համար, իսկ նրանք մոտ՝ ընկերներ:
Տղայի հայրը քարացավ: Իսկ այդտեղ որդին ավելացրեց.
— Ես հասկացա, թե մենք իրականում ինչքան աղքատ ենք