Ինչպե՞ս զարգացնել ուղեղի անսահմանափակ հնարավորությունները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ձեր ուղեղի հնարավորությունները անսահման են: Չե՞ք հավատում: Փորձեք մարզել ձեր ուղեղը և դրանում դուք կհամոզվեք ինքներդ: Դա կօգնի ձեզ հասնել նորանոր բարձունքների բիզնեսում, կարիերայում և շփումներում:

Աշխատանքում, ուսման մեջ, շփումներում հասած հաջողությունների համար մարդը պարտական է իր ուղեղին: Ուղեղի ակտիվությունը կարևոր է բոլորի համար՝ աշակերտների և ուսանողների, բիզնեսմենների և ծառայողների համար: Բոլորին հայտնի է, որ ուղեղի վրա դրական է ազդում նորի ուսումնասիրությունը, ընթերցանությունը, ճանաչողական հաղորդումների դիտումը և այլն:

Իսկ ինչպե՞ս զարգացնել ոչ ստանդարտ մտածելակերպը՝ ակտիվացնել ուղեղի այն հատվածները, որոնք նախկինում չեն գործել կամ գործել են շատ սահմանափակ: Ուղեղի մարզումը ձեզնից երկար ժամանակ չի խլի: Նրան ընդամենը կարելի է օրվա մեջ տրամադրել 15 րոպե:

Գոյություն ունի մի շատ պարզ մեթոդ այլ կերպ նայելու ուղեղի հնարավորություններին: Վերցրեք 4 հատ թուղթ, առաջինում գրեք ձեզ համար սովորական ձեռքով ձախից աջ, երկրորդում՝ նույն ձեռքով հակառակ ուղղությամբ, իսկ 3 և 4-ում նույն գործողությունները մյուս ձեռքով: Առաջին թուղթը՝ դա այն է ինչին դուք պետք է ձգտեք: Կրկնեք ձեր փորձերը օր-օրի և դուք կտեսնեք, որ սկսել եք այլ կերպ մտածել: Այս հասարակ վարժությունը առօրյա կյանքում չգործող ուղեղի հատվածներին ստիպում է աշխատել:

Արդյունքում այս մարզումները թույլ կտան ձեզ կայացնել ոչ ստանդարտ որոշումներ և գտնել հեշտ ելք նույնիսկ դժվարին իրավիճակներից, որը ոչ մեկ անգամ պետք կգա և՛ տանը, և՛ աշխատանքում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․