Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կաթնաշոռի օգտակար լինելու մասին մենք լսում ենք սկսած մանկությունից։ Բացի ոսկորները ամրացնելուց՝ այս սնունդն ունի նաև մի շարք այլ հատկություններ։

Գիտե՞ք, որ այն կարող է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Կաթնաշոռի բոլոր տեսակները միանման օգուտ են տալիս, իսկ ահա իր համով առաջատարն այծի կաթից պատրաստված կաթնաշոռն է։

Արագանում է նյութափոխանակությունը

Կաթնաշոռի մեջ բավարար քանակությամբ В խմբի վիտամիններ կան, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Օրինակ՝ В12 վիտամինն օգտակար է ուղեղի աշխատանքի համար և օգնում է արդյունավետ յուրացնել երկաթը։ Ռիբոֆլավինը (B2) թիամինի հետ միասին ածխաջրերը փոխակերպում է էներգիայի, իսկ պանտոտենաթթուն մասնակցում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը։

Կձևավորվեն մկանները

Կաթնաշոռը պարունակում է կազեին սպիտակուց, որը դանդաղորեն է յուրացվում և այդպես օգնում է մկանների աճին։ Մի շարք սպորտսմեններ այն օգտագործում են քնից առաջ․ ամինաթթուները հայտնվում են արյան մեջ, իսկ մկաններն անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր են ստանում։ Բացի այդ՝ կաթնաշոռը հագեցնում է և էներգիա հաղորդում։ Այն հարմար է այն բուսակերների համար, ովքեր չեն հրաժարվել կաթնամթերքից։ Այն ապահովում է օրական անհրաժեշտ սպիտակուցի չափաքանակը։

Նիհարելն ավելի է հեշտանում

2015 թվականի հետազոտության արդյունքները զարմացնում են։ Պարզվում է, որ կաթնաշոռն օգնում է նիհարել անգամ առանց վարժությունների։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ցածր կալորիականություն ունեցող դիետա էին պահպանում և կանոնավոր կերպով կաթնաշոռ էին ուտում ու միևնույն ժամանակ ոչ մի ֆիզիկական վարժություն չէին կատարում։ Մյուս խումբը կրկին նույն դիետան էր պահպանում և ֆիզիկական վարժություններ էր կատարում։

Երկու խմբին էլ հաջողվում է քաշ գցել։ Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մարզասրահ այցելելու ժամանակ չունեք, ապա ձեր սննդակարգի մեջ կաթնաշոռ ավելացրեք։

Ոսկորներն ավելի ամուր կդառնան

Դեռ մանկուց բոլորս գիտենք, թե ինչ առավելություններ ունեն կալցիումով հարուստ մթերքները։ Սննդային կալցիումը նույնքան հեշտ է յուրացվում, որքան հատուկ լրացումները։ Կաթնաշոռն իր մեջ պարունակում է կացիումի օրական նորմայի 28%-ը։ Այն դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության և ոսկորի ամրության վրա։

Կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կաթնաշոռի բաղադրության մեջ առկա մագնիումը պահպանում է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։ Սննդամթերքը օգտակար է 2-րդ տեսակի դիաբետի համար, քանի որ օրգանիզմին օգնում է պայքարել հիվանդության դեմ և նվազեցնել նրա ազդեցությունը։ Եթե ցանկանում եք կաթնաշոռը ներառել ձեր ամենօրյա սննդակարգի մեջ, ապա հաշվի առեք, որ նրա յուղայնությունը չպետք է գերազանցի 1,5%-ը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․