YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Շատ հավատալիքների համաձայն՝ չի կարելի տանն ուրիշի իրերը պահել: Այդպիսի մի քանի հավատալիք ենք ներկայացնում է:
Համարվում է, որ ուրիշի սպասքը միշտ դժբախտություն է բերում:
Տունն ամրոց է, որը պաշտպանում է արտաքին աշխարհի անհաջողություններից: Երբ ուրիշի իր ես քո տուն բերում, խախտում ես տան էներգետիկան: Ասում են՝ ուրիշի սպասքի օգտագործումը կարող է անհաջողությունների հանգեցնել, նպաստել աչքով տալուն: Ուստի աշխատիր քո սպասքը չտալ, նաև շուտ վերադարձնել քեզ տվածը: Որքան երկար են ուրիշի ափսեները քեզ մոտ, այնքան ավելի վատ կզգաս քեզ:
Ուրիշի բաժակը տանը մրցակից է, ամուսնու սիրուհի, կողմնակի գաղտնի կապեր:
Հարաբերություններին ուշադիր վերաբերվիր: Տանն ուրիշի բաժակը կամ գավաթը հանգեցնում է առողջական խնդիրների, հնարավոր է՝ ալկոհոլի հետ կապված: Տանն ուրիշի ափսեն ընտանիքին ֆինանսական խնդիրներ է բերում, մեծ ծախսեր: Տանն որիշի շատ սպասքը առողջության և հարաբերությունների հետ կապված մեծ խնդիրներ է, հաճախակի վեճեր և թյուրըմբռնում, հնարավոր է՝ ամուսինների բաժանություն կամ ընտանիքի անդամներից մեկի ծանր հիվանդություն:
Գողացված ափսեն տանը գողություն է կանխագուշակում:
Դա նշանակում է, որ քո սիրելի մարդուն կարող են խլել: Ուրիշի սպասքը կոտրելը նշանակում է, որ քեզ աչքով էին տվել: Սպասքը տալու և հետ չստանալու հետևանքով կարող ես քեզ վատ զգալ կամ անհաջողությունների շարք ունենալ: Ուրիշի ժամանակավոր տված սպասքը լվալը նշանակում է լվալ ամբողջ չար աչքը, որը կարող էր քեզ դիպչել օտար մարդուց կամ չարակամից:
Ուրիշի սպասքը կեղտոտ կամ դատարկ վերադարձնելը նշանակում է առողջական խնդիրներ և հիասթափություններ ունենալ:
Ուրիշի սպասքը լիքը վերադարձնելը նշանակում է դրական էներգետիկա ներգրավել, լավացնել մարդկանց հետ հարաբերությունները: