Ինչ են նշանակում մաշկին հայտնված կարմիր կետիկները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Թերևս նկատած կլինեք կարմիր փոքրիկ կետիկներ ձեր մաշկի վրա. այս փոքր չափերի կարմիր բծերը հիմնականում ի հայտ են գալիս պարանոցի, կրծքավանդակի կամ մեջքի շրջանում, կարող են ունենալ ինչպես բաց, այնպես էլ մուգ գույն:

Դրանք մեզ վախեցնում են և անհանգստացնում, չեն ցավում, բայց ի հայտ են գալիս հանկարծակի. որպեսզի չվախեցնենք միանգամից ասենք, որ նրանց հայտնվելն այնքան էլ լուրջ խնդիր չէ: Որպես կանոն՝ այս կետիկները բաց մաշկ ունեցողների մոտ են հանդիպում, գիտնականներն այն կապում են լյարդի ֆունկցիաների խախտման հետ:

Դրանք կարող են ի հայտ գալ նաև սխալ սնվելու հետևանքով, արյան անոթների լայնացման պատճառով, կարող են նաև արևի ճառագայթների տակ երկար մնալուց առաջանալ: Դրանց գոյության պատճառ կարող են լինել նաև հորմոնալ խախտումները: Անուշադրության մի մատնեք կարմիր կետիկները, եթե դրանց չափը գերազանցում է 6 մմ, ապա անպայման դիմեք բժշկի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․