YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Վրացական տկեմալի սոուսը պատրաստվում է չհասած թթու մանր սալորով և ճահճի անանուխով: Ցավոք, այս բաղադրիչները Վրաստանի սահմաններից դուրս գտնելը հեշտ չէ, ուստի հաճախ խոհարարները պատրաստում են սոուսի այլ տարբերակներ:
Ներկայացնում ենք տկեմալիի բաղադրատոմս՝ առավելագույնս մոտ օրիգինալին, բայց հասանելի բաղադրիչներով: Այս սոուսը կարելի է նաև ձմեռվա համար պահել:
Բաղադրիչները՝
Թթու մանր սալոր՝ 2 կգ
Սխտոր՝ 15 պճեղ
Շաքարավազ՝ 6-7 ճ. գ.
Աղ՝ 1 թ. գ.
Գինձ՝ 1 թ. գ.
Սամիթ՝ 1 կապ
Համեմ՝ 1 կապ
Անանուխ՝ 1 կապ
Ռեհան՝ 0,5 կապ
Չիլի պղպեղ՝ 1 հատ
Պատրաստումը՝
1. Թթու մանր սալորը լվացեք, լցրեք էմալապատ կաթսայի մեջ և վրան ջուր լցրեք մրգերից մոտ 1 սմ բարձր: Դրեք կրակի վրա և եռալուց հետո 10 րոպե եփեք:
2. Սալորը լցրեք քամիչի մեջ՝ արգանակը լցնելով ուրիշ ամանի մեջ:
3. Մրգերը մաղով անցկացրեք՝ հանելով կաշին և կորիզը:
4. Մանրացրեք ռեհանը, անանուխը և սամիթը: Սխտորը ճզմեք:
5. Պյուրեին ավելացրեք կանաչին, աղը, շաքարավազը, գինձը, սխտորը, ըստ ցանկության կարմիր կտրտած պղպեղ:
6. Եթե սոուսը շատ խիտ ստացվի, բացեք սալորի եփուկով: Տկեմալին դրեք մարմանդ կրակի վրա, խառնելով եփեք 15 րոպե:
7. Սոուսը պատրաստ է: Եթե ուզում եք այն ձմեռվա համար պահել, պյուրեն լցրեք ախտահանված տարաների մեջ, յուրաքանչյուրի մեջ ավելացրեք 2-ական ճ. գ. արևածաղկի ձեթ, տարան փակեք: