YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Խոյ
Առավելություններ. դուք երբեք չեք ձանձրանա ուրախ և խրախճանքներ սիրող Խոյի հետ:
Թերություններ. Խոյերը հաճախ լինում են եսակենտրոն և հավակնոտ:
Ցուլ
Առավելություններ. հավատարիմ է, աշխատասեր, պատասխանատու:
Թերություններ. պահանջելու է ձեզնից նույնը, ուստի և հաճախ կարող է շատ ձանձրալի լինել:
Երկվորյակ
Առավելություններ. հետաքրքիր զրուցակից է, ունի լայն մտահորիզոն և խելացի է:
Թերություններ. անտանելի շատախոս է, ով ունակ չէ լռելու և ձեզ լսելու:
Խեցգետին
Առավելություններ. զգացմունքային է, հոգատար, կարեկից:
Թերություններ. ունի շատ մեծ ու խիստ պահանջներ և ակնկալիքներ իր կեսից:
Առյուծ
Առավելություններ. պայծառ, շողշողացող բնույթ ունի, որի շնորհիվ նա պարգևում է երջանկության զգացում, նրա հետ միշտ հետաքրքիր է:
Թերություններ. խամրում է, երբ ուշադրության կենտրոնում չէ, ուստի դուք պետք է մշտապես ապացուցեք, որ սիրում եք իրեն և հիանաք նրանով:
Կույս
Առավելություններ. նվիրված է, կազմակերպված, կարողանում է կառավարել ֆինանսները, ռացիոնալ է:
Թերություններ. շատ պահանջկոտ և բծախնդիր պերֆեկցիոնիստ է, ով դրանով կարող է ձեզ խելագարության հասցնել:
Կշեռք
Առավելություններ. շփվող է, բարեհամբույր, ռոմանտիկ, քնքուշ:
Թերություններ. տատանողական և կասկածամիտ է, կարող է ունենալ խաղամոլության հակում:
Կարիճ
Առավելություններ. հավատարիմ է, շատ կրքոտ, ուղղախոս և բավականին զարգացած:
Թերություններ. նա մշտապես ինչ-որ գաղտնիքներ ունի և մինչև վերջ անկեղծ չէ, հաճախ կարող է շատ կոպիտ լինել:
Աղեղնավոր
Առավելություններ. արկածասեր է, սիրում է ճանապարհորդել, ակտիվ է:
Թերություններ. տանել չի կարողանում պարտվել անգամ փոքրիկ հարցերում, ուստի շատ անտանելի է դառնում:
Այծեղջյուր
Առավելություններ. աշխատասեր է, կամային և անկախ:
Թերություններ. փառամոլ է, համառ և ցանկանում է ամեն բան իր վերահսկողության տակ պահել:
Ջրհոս
Առավելություններ. ստեղծարար է, հետաքրքրասեր, պատրաստ ընդունելու և բացահայտելու նորը:
Թերություններ. փոփոխական է, ըմբոստ ոգի ունի և վստահելի չէ:
Ձկներ
Առավելություններ. ռոմանտիկ է, օժտված է լսելու ունակությամբ, բարի է, նվիրված:
Թերություններ. ծայրահեղական է, մեկ վայրկյանում նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, չափազանց հուզական է: