Խորը քնի ժամանակ բերանիցս թուք է հոսում. Հարց բժշկին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




ՀԱՐՑ: Խոր քնի ժամանակ բերանիցս երբեմն թուք է հոսում: Հետքը մնում է բարձի վրա: Ինչի՞ հետևանք դա կարող է լինել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Առավել տարածված պատճառներից մեկը քթային շնչառության խանգարումն է. դու ստիպված ես շնչել բերանով, ուստի թուքը դուրս է հոսում: Նման խնդրի խթանիչ գործոններ կարող են լինել նաև մարմնի մեծ զանգվածը, գերհոգնածությունը, ալկոհոլի օգտագործումը կամ քնահաբերի ընդունումն անկողին մտնելուց առաջ: Նախ և առաջ այցելիր օտորինոլորինգոլոգին, որը կառաջարկի բուժում կամ կհուշի, թե որ մասնագետին արժե դիմել:

Իվան Ֆետիսով, բժիշկ-օտորինոլորինգոլոգ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոն




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․