YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մայրությունը ամենալավ պարգևներից մեկն է,որ կարող է ստանալ կինը:
Դա բավականին բարդ խնդիր է, հատկապես, երբ 9 ամիս կրծքիդ տակ կրում ես երեխային: Դա ուղղակի անբացատրելի է:
Այնուամենայնիվ աշխարհում կան կանայք, ովքեր չեն կարողանում մայրանալ:
Նման դեպք էր հենց եղել Անդրեա Ռիվաս հետ:Անդրեան և իր ամուսինը՝ Մարկը, շատ էին փորձել երեխա ունենալ, սակայն ապարդյուն, ճակատագիրը նման հնարավորություն չէր տալիս:
Նրանք որոշեցին դիմել անպտղության բուժման կենտրոն, որտեղ ծանոթացան և ընկերացան մի ընտանիքի հետ:
2 տարի անց Ռիվասների ընտանիքում հրաշք տեղի ունեցավ՝ Անդրեան հղի էր: 9 ամիս անց Անդրեն ծննդաբերեց երկվորյակների՝ Կոնոր և Էյվերի:
Ցավոք սրտի մյուս զույգի բախտն այդքան չէր բերել, նրանք չէին կարողանում երեխա ունենալ:
Անդրեան, Սենդիի լավագույն ընկերուհին լինելով, մի հիանալի առաջարկ արեց՝ նա համաձայնեց նրանց համար երեխա ունենալ:
Զույգը համաձայնեց այս առաջարկին,իսկ Անդրեան կրկին հղիացավ: Մի քանի ամիս անց Անդրեան հետազոտության ժամանակ իմացավ, որ նա կրկին երկվորյակ է լույս աշխարհ բերելու:
Զույգն իսկապես շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ և՛ աղջիկ և՛ տղա են ունենալու: Դա անհավանական բան էր: Անդրեան լույս աշխարհ բերեց երկվորյակներին՝ Գրեյսոնին և Էմմի Լիին:
Այժմ երկու զույգերն էլ ունեն այն, ինչի մասին երազում էին, իսկ նրանց ընկերությունն այժմ էլ ավելի ամուր է:
Այս ամենով անակնկալները դեռ չէին ավարտվում… Մի քանի ամիս անց Անդրեան կրկին ցավեր զգաց որովայնի ստորին հատվածում և որոշեց հետազոտվել:
Դա ուղղակի հրաշք էր… Անդրեան կրկին հղի էր, կրկին երկվորյակի էր սպասում:
Այժմ նա ոչ թե 2, այլ 4 երեխա ունի: