YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար նախ հարկավոր է շտկել սննդակարգը։ Ահա 5 միրգ, որոնք կօգնեն ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից։
Թուրինջ։ Թուրինջը հարուստ է վիտամին C-ով, օգնում է ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից, ամրացնել իմունային համակարգը, արագացնել նյութափոխանակությունը։ Թուրինջը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, օգնում է դիաբետի դեպքում։
Ձմերուկ։ Ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած։ Այն օգնում է ազատվել տոքսիններից ու ճարպերից։ Բացի այդ՝ ձմերուկն ամինաթթուներ է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Հապալաս։ Ամենաշատ ամինաթթուներ պարունակող հատապտուղներից մեկն է, որն օգնում է լավացնել առողջությունը, նվազեցնել ճարպի քանակը, իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հապալասը հարուստ է նաև վիտամին C-ով։ Նախաճաշին կարող եք հապալասը համադրել վարսակի փաթիլների ու ընդեղենի հետ։
Խնձոր։ Խնձորն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնել ածխաջրերի կուտակումը ճարպերի տեսքով։ Խնձորը նաև բջջանյութի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Նախաճաշին խնձորը կարող եք համադրել մի բուռ նշի հետ։
Ելակ։ Հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով։ Այն քիչ քանակով կալորիաներ է պարունակում՝ մեկ բաժակ ելակը մոտավորապես 49 կալորիա է պարունակում։ Բջջանյութի ու քիչ քանակով կալորիաների համադրությունը հնարավորություն է տալիս սննդարար նյութեր ստանալ, այրել որովայնի հատվածում կուտակված ճարպերը։