YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Բանանն այն մրգերից է, որ վաղուց էկզոտիկների շարքից տեղափոխվել է մեր առօրյա օգտագործման մթերքների շարքը։ Բանանի օգտակարության մասին շատ երկար կարելի է խոսել։
Այսօր, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, կպատասխանենք բոլորին շատ հուզող հարցին՝ արդյո՞ք կարելի է շատ հասած բանաններն ուտել։
Գիտնականները պնդում են, որ սևացած բանաններն այլ կերպ են ազդում օրգանիզմի վրա։
Խակ բանաններում առկա է չլուծվող օսլան։ Այն չի մարսվում փոքր աղիքում և գազեր է առաջացնում։ Հասուն պտուղներում օսլայի մեծ մասը վերածվում է շաքարի, այդ պատճառով էլ հասուն բանանները ոչ միայն ավելի քաղցր են, այլև ավելի լավ են մարսվում և ավելի օգտակար են մարսողության համար։
Հասուն բանաններում ավելի շատ օգտակար նյութեր կան, իսկ ամենակարևորը՝ որքան մուգ է բանանը, այնքան շատ է նրա մեջ արտաբջջային սպիտակուցը (ուռուցքի նեկրոզի գործոնը)։ Այն խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճին։
Օրական մեկ շատ հասած բանան ուտելով դուք ամրապնդում եք ձեր օրգանիզմի դիմադրողականությունը։
Հաջորդ անգամ խանութում բանան ընտրելիս անպայման հիշեք այս մասին։