YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Աշխարհի խոշորագույն վիրաբույժներից մեկը՝ պրոֆեսոր Ֆյոդոր Գրիգորևիչ Ուգլովը, 103 տարի է ապրել։ Նա «կյանքի բոլոր իրավիճակների համար սննդակարգ ունի» և խստորեն պահպանել է այն։
Պրոֆեսոր Ուգլովը նաև ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես Եվրոպայում աշխատող ամենատարեց վիրաբույժ։
Պողպատե առողջություն և երկար կյանք ունենալու համար նրա խորհուրդները․
1. Առողջության հիմնական թշնամին քիչ շարժվելն է։ Շատ շարժվենք և շատ մտածենք։
2. Ալկոհոլից և ծխախոտից վերջնական ձերբազատվելը։
3. Սահմանափակ սնունդ. պետք է վերացնել ճարպակալումը։
4. Առնվազն 7-ժամյա քուն։
Ահա և պրոֆեսոր Ուգլովի սննդակարգը, որը մաքրում է օրգանիզմը։ Վիրաբույժի խոսքերով՝ կարևոր է ոչ միայն սնունդը, այլև սնվելու ժամը։
Ահա թե ինչ է նա առաջարկում օրգանիզմը մաքրելու համար.
1. Առավոտյան
Առանց շաքարի սև սուրճ կամ թեյ
Այնուհետև ուտում եք պինդ խաշած ձու և ութ հատիկ սև սալորաչիր, որը պետք է գիշերը դնեք ջրի մեջ։
2. Ճաշին
200 գրամ խաշած հավ և առանց ճարպի խոզի միս կամ ձուկ, նարինջ, 100 գրամ թարմ կամ եփած կաղամբ, որը կարելի է փոխարինել գազարով։
3. Սնունդ ընդունելու միջակայքերում պետք է 30 գրամ պինդ պանիր ուտել, խնձոր կամ նարինջ։
4. Ընթրիքին
Մեկ բաժակ կեֆիր կամ թթու կաթ։
Դիետան տասը օր է տևում և հրաշալի արդյունքներ է տալիս։