YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Դդմի սերմերը հարուստ են ցինկով, սննդարար նյութերով։ Խորհուրդ է տրվում դրանք ներառել ամենօրյա սննդակարգ։ Ներկայացնում ենք այս սերմերն օգտագործելու մի քանի պատճառ։
Կանխարգելում է անքնությունը։ Դդմի սերմերը մեծ քանակով տրիպտոֆան են պարունակում, որն օգտագործվում է քրոնիկ անքնության դեմ պայքարում։ Օրգանիզմում այն վերածվում է մելատոնինի, որը հայտնի է՝ որպես քնի հորմոն։ Դդմի մի քանի սերմ օգտագործեք քնելուց առաջ՝ փոքր քանակով ածխաջրերի հետ։
Լավացնում է տեսողությունը։ Բացի ցինկից՝ դդմի սերմերը պարունակում են նաև այլ հանքանյութեր, այդ թվում՝ մագնիում, բջջանյութ, ֆոսֆոր, կալիում, սպիտակուցներ։ Այդ պատճառով այն կարող է լավացնել տեսողությունը, մաշկի վիճակը, նույնիսկ տրամադրությունը։ Այս սերմերը կօգնեն նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Պարունակում է բուսական սպիտակուցներ։ 1 բաժակ դդմի տապակած սերմերը պարունակում են 258 կալորիա, որոնց թվում՝
85 գրամ սպիտակուց
42 գրամ ճարպ
8 գրամ մանրաթելեր։
Իհարկե, բուսական սպիտակուցները տարբերվում են կենդանականից, սակայն դրանք ստանալը ևս շատ կարևոր է։
Կալիում է պարունակում։ Կալիումը կարևոր է մկանների, հեղուկի մակարդակի կարգավորման, հանքանյութերի հավասարակշռման, արյան ճնշումը կարգավորելու համար։ Սա օգնում է նաև կանխարգելել ոսկրային զանգվածի կորուստը։
Լավացնում է շագանակագեղձի առողջությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ դդմի սերմերն օգտակար են շագանակագեղձին։
Լավացնում է տրամադրությունը։ Դդմի սերմերը L.tryptophan են պարունակում, որը լավացնում է տրամադրությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ այս սերմերն օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ։