Ինչպես հեշտությամբ հանել մատը մտած փուշը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մաշկի տակ մտած փուշը տհաճ երևույթ է, որը, ցավոք, հաճախ է պատահում: Ներկայացնում ենք փուշը հանելու մի քանի եղանակներ:

Ունելի


Սա երևի ամենատարածված միջոցն է: Ունելիի ծայրերը ախտահանել և զգուշությամբ բռնելով փշի ծայրը՝ դանդաղ դուրս քաշել այն: Եթե փուշը անկյունային է դուրս եկել, պետք է այն քաշել նույն անկյունի տակ: Փուշը հեռացնելուց հետո վերքը մշակել հակաբորբոքային միջոցներով:

Սև հաց


Այս ոչ ավանդական մեթոդը հրաշալի արդյունք է տալիս, երբ փուշը այնքան է խրվել մաշկի տակ, որ հազիվ է երևում: Վերցրեք մի կտոր սև հաց, թաթախեք այն աղի մեջ, ծամեք և ոչ մեծ գունդ պատրաստեք: Հացի գնդիկը դրեք վնասված հատվածում և վրան սպեղանի դրեք, բինտով կապեք: Վիրակապը թողեք ողջ գիշեր, առավոտյան փուշն ինքն իրեն դուրս կգա:

Սոսինձ


Այս միջոցը շատ հարմար է երեխաների համար, եթե նրանք թույլ չեն տալիս ունելի օգտագործել: Սոսինձը քսեք փշի երևացող ծայրին, չորանալուց հետո հեռացրեք այն. նրա հետ դուրս կգա նաև փուշը:

Սոդա


Մի քանի գդալ սոդան խառնել քիչ քանակությամբ ջրի հետ այնպես, որ մածուցիկ զանգված ստացվի: Դնել վնասված հատվածում: Մաշկը կուռչի, և փուշը մակերես դուրս կգա:

Ասեղ


Եթե փուշը անկյունային է մտել, և դժվար է ծայրը բռնել, ասեղը ախտահանեք, դրանով բացեք մաշկի այն հատվածը, որտեղ փշի ծայրն է, այնուհետև ունելիով բռնեք և հանեք այն:

Բժշկական սպեղանի


Սպեղանին դնել վնասված հատվածի վրա և մեկ օր պահել: Մաշկը կփափկի, և փուշը դուրս կգա հեռացրած սպեղանու հետ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․