Այս կալվածքում կա ամեն ինչ՝ հոգսերից ու եռուզեռից դադար վերցնելու, թարմ բուժիչ օդով ու ծովային ջրով բուժվելու եւ նորից պետական գործերին վերադառնալու համար:
Համալիրը լավ ծանոթ է Գելենջիկի և շրջակա տարածքի բնակիչներին: Այս վայրը սովորական ռամիկին անհասանելի է, բայց ինչ-որ մեկին, այնուամենայնիվ, հաջողվել է տեսնել, թե ինչ կա այնտեղ: Համացանցում հայտնված լուսանկարները թույլ են տալիս գնահատել ամառանոցի չափերն ու շքեղությունը:
Համալիրն ընդգրկում է 87 հա տարածք: Ամառանոցը տեղակայված է Իդոկոպաս հրվանդանի վրա, որը գտնվում է Պրասկովեևկա գյուղում՝ Սև ծովի ափին՝ թերևս ամենամաքուր տեղը Կրասնոդարի երկրամասում: Ամառանոցի ամբողջ տարածքը պարսպապատված է՝ շրջափակված փշալարերով, տեսահսկման համակարգերով և անվտանգության անցակետերով: Առափնյա գիծը փակ է, եւ այնտեղ մոտենալը պարզապես անհնար է:
Ամառանոցում, որը ստացել է «Պուտինի դաչա» անվանումը, կա ամեն ինչ հանգիստը վայելելու համար՝ այգիներ, պուրակներ, թենիսի խաղադաշտեր, լողավազաններ, մի քանի պատկառելի շինություններ, որոնք կարող են հյուրերի ամբողջ պատվիրակություններ տեղավորել: Կա ուղղաթիռների 3 հրապարակ:
Առանձնատունն ունի մեծ թվով ննջասենյակներ, լոգարաններ, գրասենյակներ և հանդիպումների համար նախատեսված սենյակներ:
Հիմնական շենքի մակերեսը 17.692 քմ է: Այս շենքից բացի, կան երկու փոքր`4471.2 քմ և 2775.1 քմ մակերեսով շինություններ, ինչպես նաև շուրջ 1000 քմ մակերեսով մի քանի «փոքրիկ» կառույցներ:
Բոլոր շենքերը կառուցվել են՝ հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակը: Դրանք կարող են դիմակայել ցանկացած երկրաշարժի և վնասներ չեն կրի:
Կենտրոնական առանձնատան նախագծի հեղինակը իտալացի Չիրիլո Լանֆրանկոն է, ով 2014թ.-ի օգոստոսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել:
Աղբյուր՝ Fishki.net