YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք 10 բույս, որոնք կլանում են աղտոտվածությունն օդից:
Գերբերա
Ավելի լավ է՝ ննջասենյակում դնել, քանի որ գիշերը թթվածին է անջատում: Շատ լավ կլանում է ածխածնի մոնոօքսիդը և բենզոլը:
Ձարխոտ Նեֆրոլեպիս
Դրեք խոնավ սեյակում, պարբերաբար ջրեք, ցողեք, այն իրեն հրաշալի կզգա: Այդ դեպքում բույսը կմաքրի օդը՝ կլանելով ֆորմալդեհիդը և քսիլոլը:
Քլորոֆիտում
Թերևս, ամենա ոչ պահանջկոտ բույսն է: Այն դրեք արևի կողմը, սենյակից կկլանի կենցաղային քիմիայի բոլոր հետքերը:
Դրացենա
Եվս մեկ ոչ պահանջկոտ բույս: Ընտանի կենդանիների տերերը պետք է իմանան, որ այս բույսը թունավոր է:
Ֆիկուս
Հրաշալի ախտահանող հատկություններ ունի:
Սպատիֆիլում
Բավարար է այն չպահել արևի ուղիղ ճառագայթների տակ:
Սանսևիերիա
Կգոյատևի ցանկացած պայմաններում: Մաքրում է օդը՝ կլանելով վնասակար նյութերը:
Բամբուկե արմավենի
Այն հավասարը չունի ֆորմալդեհիդի կլնման հարցում:
Ալոե վերա
Ունի վերքերն ապաքինող, հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ: Նաև մաքրում է օդը:
Քրիզանթեմ Գարդեն Մոմ
Ռեկորդակիր է տարածքներ մաքրելու ուժով: Կլանում է ֆորմալդեհիդը, բենզոլը, ամիակը, քսիլոլը: