10 պարզ եղանակ՝ բնական միջոցներով ավշային համակարգը մաքրելու համար




Ավիշը համարում են օրգանիզմի կենդանի ջուր: Այն շրջանառվում է ավշային ուղիներում՝ մաքրելով ողջ օրգանիզմը, բջիջները և օրգանիզմից դուրս է բերում բոլոր թունավոր նյութերը, վարակները և մանրէները: Հենց ավշային հանգույցներն են մեզ ազդանշան տալիս այն մասին, որ մեր օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ:

Եթե մշտապես թուլություն եք զգում, հաճախ եք հիվանդանում, տառապում եք գլխացավերից, արտրիտից կամ ավելորդ քաշից, ապա անհապաղ ուշադրություն դարձրեք ձեր ավշային համակարգին:

Ձեզ ենք առաջարկում մի քանի բնական միջոցներ ավշի շրջանառությունը լավացնելու համար:

Ինչպես մաքրել ավշային համակարգը

1․ Խորը շունչ քաշեք

Օրգանիզմում շրջանառվում է երեք անգամ ավել ավիշ, քան արյուն, բայց ավշային համակարգը փոխանցող, պոմպային մարմին չունի: Այդ պատճառով էլ, խորը շունչ քաշելով՝ դուք կխթանեք ավշի թարմացմանը:

2․ Ավելի շատ շարժվեք

Ցատկերը, արագ քայլելը, ձգուներն ու այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները լավ են ազդում ավշի շրջանառության վրա:

3․ Շատ ջուր խմեք

Հեղուկի ոչ բավարար քանակության դեպքում տոքսինների դուրս բերումը դանդաղում է: Վնասակար նյութերը կուտակվում են և թունավորում են օրգանիզմը: Ավելի լավ արդյունքի համար, մի փոքր կիտրոնի հյութ ավելացրեք ջրի մեջ:

4․ Մոռացեք քաղցրահամ գազավորված ըմպելիքի մասին

Նման ըմպելիքները շատ մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Ինչո՞ւ ծանրաբեռնել օրգանիզմը:

5․ Կերեք թարմ մրգեր սոված ստամոքսին

Մրգերի մեծ մասը մեր ստամոքսը մարսում է 30 րոպեի ընթացքում: Դրանց մեջ պարունակվող թթուները և ֆերմենտները խթանում են մարսողության գործընթացի մեկնարկին:

6․ Կերեք կանաչ բանջարեղեն

Դրանցում պարունակվող առատ քլորոֆիլը հիանալի մաքրում է ավիշը և արյունը:

7․ Կերեք ընկուզեղեն

Ձեր օրգանիզմին, կանոնավոր կերպով, ճարպաթթուներ մատակարարեք՝ ակտիվ դետոքսիկացիայի համար: Հունական, բրազիլական ընկույզները, նուշը, պնդուկը, ինչպես նաև արևածաղկի և դդմի սերմերը, ձեզ կօգնեն այդ հարցում:

8․ Խմեք խոտաբույսերով թեյեր

Խոտաբույսերից պատրաստված թեյերը դրական են ազդում ավշի վրա:

9․ Մերսեք ինքներդ ձեզ

Ջրային պրոցեդուրաների ժամանակ, բնական մազմզուկներով, երկար բռնակով խոզանակով մերսումներ կատարեք: Մաշկի երկարությամբ՝ ներքևից վերև, շրջանաձև շարժումներ կատարեք. Ոտքերի մատներից դեպի ուսեր:

10․ Ընդունեք կոնտրաստային ցնցուղ

Սրա օգտակարության մասին շատ է խոսվում: Սառը ջուրը խթանում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․