Երջանկության 5 պարզ կանոն 92-ամյա կնոջից




Այսօր մի գեղեցիկ պատմություն ենք ներկայացնում, որը շատ կարևոր կյանքի դասեր է մեզ հաղորդում։

92-ամյա փոքրամարմին կինը առավոտյան ութի սահմաններում արդեն հագնված, մազերը գեղեցիկ հարդարած, ճաշակով շպարված, չնայած որ այնքան էլ լավ չի տեսնում, պատրաստ է ծերանոց տեղափոխվելու։

Նրա ամուսինը վերջերս է մահացել, նա այլընտրանք չունի։ Չնայած որ արդեն մի քանի ժամ համբերատար սպասում էր, նա միայն նուրբ ժպտաց, երբ հաղորդեցին, որ իր սենյակն արդեն պատրաստ է։

Դեպի վերելակ տանող ճանապարհին նրան նկարագրեցին իր փոքրիկ սենյակի տեսքը, այդ թվում՝ թե ինչպիսին են վարագույրները։ «Օ, դրանք ինձ դուր կգան»,– պատասխանեց կինը 8 տարեկանի ոգևորությամբ, որը հենց նոր շնիկ է նվեր ստացել։

«Միսիս Ջոնս, ավելի լավ է ամեն բան ձեր աչքերով տեսնեք, մի քանի րոպե միայն սպասեք»,– ասաց նրան ուղեկցող աշխատակցուհին։

«Դա ոչ մի նշանակություն չունի,– ասաց նա։ — Երջանկությունն այն է, ինչ դու նախօրոք ես որոշում։ Ինձ դուր կգա իմ նոր սենյակը, թե ոչ, կախված է ոչ թե նրանից, թե ինչպես է դասավորված կահույքը, այլ նրանից, թե ինչպես է կառուցված ձեր միտքը։ Ես արդեն որոշել եմ սիրել իմ նոր սենյակը։ Այդպիսի որոշումներ ես ամեն առավոտ եմ կայացնում, հենց որ արթնանում եմ։ Ես ունեմ ընտրություն. Ես կարող եմ ողջ օրն անցկացնել անկողնում, հիշելով իմ հիվանդությունների և ցավող մարմնի մասերի մասին, կամ վեր կենամ անկողնուց՝ ուրախություն և երախտագիտություն զգալով այդ օրվա համար։ Ամեն մի օրը ես որպես պարգև եմ ընկալում, քանի դեռ ես ողջ եմ, լիովին կենտրոնանում եմ տվյալ օրվա վրա և այն հաճելի հիշողությունների վրա, որոնք պահպանել եմ»։

Նա նաև ասաց. «Ծերությունը կարծես բանկային հաշիվ լինի դու հանում ես փողերդ, որոնք ժամանակին դրել ես։ Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս ձեր հիշողությունների բանկային հաշվին հնարավորինս շատ երջանիկ պահեր պահ տալ։ Եվ ես դեռ շարունակում եմ անել իմ ներդրումները»։

Հետո նա խոսեց երջանիկ մարդու իր 5 պարզ կանոնների մասին.

Մաքրեք ձեր սիրտը չարությունից
Մաքրեք ձեր ուղեղը հոգսերից
Աշխատեք հնարավորինս պարզ ապրել։
Աշխատեք հնարավորինս շատ տալ։
Շատ բան մի սպասեք։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․