5 մթերքներ, որոնք ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան միսը





Սննդակարգում սպիտակուցը կարևորագույն տեղ է զբաղեցնում: Բարի լուր` պարտադիր չէ նույն կերակրատեսակում համադրել մի քանի տեսակի սպիտակուց, բավարար է ուտել սպիտակուց պարունակող ռեկորդակիր մթերքներ:

Ահա 5 մթերքներ, որոնցում սպիտակուցն ավելի շատ է, քան տավարի մսում,- գրում է Newsarmenia.am-ը:

1. Սպիրուլինա




Կապտականաչ ջրիմուռների այս տեսակը պարունակում է 65% տոկոս սպիտակուց: Այն նաև երկաթի հիանալի աղբյուր է` մեկ թեյի գդալը պարունակում է երկաթի օրական պահանջարկի 80%-ը:

2. Սպանախ




Սպանախը պարունակում է 51 % պրոտեին, ինչպես նաև հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, որը շատ կարևոր է կնոջ առողջության համար, մասնավորապես, վերարտադրողական առողջության:

3. Կանեփի սերմեր




Կանեփը դյուրամարս մթերք է և հարուստ է ամինաթթուներով: Ընդամենը երկու ճաշի գդալ սերմերը պարունակում են 10 գրամ պրոտեին և շատ բջջանյութ, ընդ որում` դրանց կալորիաների մեծ մասը բաժին են ընկնում հենց պրոտեինին և չհագեցած ճարպաթթուներին:

4. Բրոկոլի




Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց բրոկոլիում սպիտակուցն ավելի շատ է, քան տավարի մսում` 4.5 գրամ 30 կալորիային:

5. Նուշ, նուշի և այլ ընկույզների խյուս




Նուշը և նուշի խյուսը պարունակում է 7 գրամ պրոտեին 30 կկալի համար: Միաժամանակ, նուշը հարուստ է օգտակար ճարպերով և Е վիտամինով, կալցիումով և մագնեզիումով: Եվ չնայած բարձր կալորիականությանը` ընկուզային խյուսերը նաև ցուցված են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կողմից որպես սպիտակուցի անփոխարինելի աղբյուր:

Համադրեք այս մթերքները համեղ սմուզիներում և աղցաններում` ստանալով բարձր սպիտակուցային կերակրատեսակներ, որոնք մեր օրգանիզմը սնում են օգտակար նյութերով: -0-




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․