Նկարն ունակ է արձանագրել ցանկացած պահը և ընդմիշտ հասանելի լինել ձեզ համար:
Միգուցե, հենց դրա համար էլ, յուրաքանչյուր մարդ փորձում է անթերի երևալ կադրում, քանի որ շատ հաճելի է նայել հին նակարները և այնտեղ քեզ գրավիչ տեսնել:
Ձեզ ենք առաջարկում մի քանի հասարակ կանոններ՝ նկարում իդեալական լինելու համար:
Ընդունեք հանգիստ դիրք
S-աձև մարմնի դիրքը ավելի հանգիստ է երևում, քանի որ այդպես չկա ամբողջական համաչափություն և դուք զինվորական դիրք չունեք նկարում: Պետք է նաև ուշադրություն դարձնել ձեռքերին: Նկարը ավելի լավը կլինի, եթե գրպաններում լինեն միայն բութ մատերը, իսկ նմացածները երևան:
Թեքվեք մարմնի երեք-չորրորդ մասով
Որպեսզի նկարում երևաք ավելի նիհար, պետք է խուսափել ուսերի ուղիղ դիրքից, դրա համար կարելի է թեքվել երեք – չորրորդով: Երկրորդ նկարում ձեռքի երկու ափերն էլ կադրում են, դրանք հանգիստ դրված են ազդրի վրա՝ այդպես դիրքն ավելի թեթև և շքեղ է դառնում:
Հետևեք ձեռքերի դիրքին
Երբեմն կադրում պետք է ձեռքը երեսին դիպչի: Այդ դեպքում կարևոր է հետևել, որ ափը շրջված չլինի դեպի տեսախցիկը, այլ սահուն շարունակություն լինի դեմքի օվալին:
Իջեցրեք ներքև ուսը
Ներքև իջեցրած ուսը տեսողական երկարացնում է վիզը, դեմքն ավելի բաց է լինում: Ինչպես նաև պետք է խուսափել թաքցնել ձեռքերը: Երկրորդ նկարում ձեռքը հանգիստ դրված է արմունկին, այլ ոչ թե թաքնված նրա հետևում, և այդպես շատ ավելի լավ է նայվում:
Ծալեք ծունկը
Կողքի թեքված նկարվելուց, պետք չէ մոռանալ S-աձև դիրքի մասին: Պետք է միայն մի թեթև ծալել ծունկը, մի փոքր իջեցնել ուսերը, և նկարում ուրվագիծը կլինի ավելի նիհար, իսկ դիրքը՝ ավելի չպարտադրող, թեթև:
Մի փոքր կախեք գլուխը
Նկարն ավելի հետաքրքիր կլինի, եթե տեսախցիկին ուղիղ չնայեք, այլ մի փոքր թեքվեք: Եթե դրա հետ մեկտեղ, մի փոքր կախեք գլուխը, ապա տպավորություն կստեղծվի, որ դուք նայում եք տեսախցիկին ներքևից վերև: Սա ևս մեկ միջոց է նկարում ավելի լավը լինելու համար: 😉