Ակնախոտը լավացնում է նույնիսկ 70 տարեկանից բարձր անձանց տեսողությունը




Ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։ Դրա լատիներեն անվանումը՝ եվփրասիա, ծագել է հունարեն «euphrosyine» բառից, որը նշանակում է՝ երջանկություն, ուրախություն։

Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ հին հույներն այս բույսն օգտագործել են աչքի տարբեր վարակները բուժելու, երջանկություն ստեղծելու համար։ Այս բույսին վերագրվել է նաև աչքի տեսողությունը պահպանելու և դրանով հիվանդին ուրախություն բերելու հատկություն։

Ավելին, կարծիք կա, որ այս բույսը նույնիսկ 70-80 տարեկան անձանց տեսողությունը զգալիորեն լավացնելու հատկություն ունի։

Ակնախոտի ծաղկման շրջանը հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածն է։ Ծաղկելու համար անհրաժեշտ է, որ այն գտնվի խոտածածկ տարածքում։ Այս բույսի օգտակար հատվածը նրա տերևներից ստացվող էքստրակտն է։ Այն պետք է ստանալ, երբ բույսը ծաղկում է։ Էքստրակտը բազմաթիվ օգտակար քիմիական բաղադրիչներ ունի։

Օգտակարությունն աչքերի համար: Այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները նշում են, որ ակնախոտը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն երկար ժամանակ օգտագործվել է աչքի տարբեր վարակները բուժելու համար։ Վերացնում է ցանկացած վարակ կամ բակտերիա, թեթևացնում է աչքի ցավը և չորությունը։

Շնորհիվ հակավիրուսային հատկությունների՝ այս բույսն օգտակար է նաև հետևյալ հիվանդությունների դեպքում՝

սինուսիտներ, կատարակտ, վերին շնչուղիների բորբոքումներ, բարձր ջերմություն

Ակնախոտն օգտագործվում է նաև մաշկի վնասվածքների բուժման ընթացքում։ Այն կամ դնում են վնասված հատվածի վրա, կամ օգտագործում՝ որպես կոմպրես։ Այս բույսի միջոցով բուժվում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնեն և մաշկի բորբոքումները։

Բույսի չափաբաժինը` Չափահասներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել չորացրած ակնախոտի 2-4 գրամ՝ 3 անգամից ոչ ավելի։ Ակնախոտով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ չորացրած ակնախոտ ավելացնել 200 մլ եռացող ջրին։ Թողեք այն 15 րոպե։ Օրվա ընթացքում 3 անգամ խմեք թեյն առանց շաքարի։

Ակնախոտը հասանելի է տարբեր ձևերով, այդ թվում՝ չորացրած տերևների, թեյի, հաբի և այլ տեսքով։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․