YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Գենետիկայի կամ շրջակա միջավայրի պայմանները չեն կարող ապահովել մարդու երկարակեցությունն այնպես, ինչպես առողջ ապրելակերպը և մի շարք առողջ սովորույթները: Ներկայացնենք այն կանոնները, որոնք ձեր կյանքը կավելացնեն 35 տարով:
Ձեռք բերեք շատ ընկերներ (+7)
Ինչքան շատ ընկերներ, այնքան լավ և առողջ կյանք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերները երկարացնում են կյանքը մինչև 7 տարի:
Կանգնած աշխատեք (+2)
Մոռացեք ձեր աթոռի մասին: Օրը նստած անցկացնելը մեծացնում է մահվան վտանգը առաջիկա 3 երեք տարիներին`40% –ով: Այդ պատճառով աշխատելիս կանգնեք, աշխատանքի գնացեք ոտքով, շատ քայլեք:
Ատամները մաքուր պահեք (+6)
Բերանի բակտերիաները կարող են բորբոքել օրգանիզմը, մեծացնելով սրտանոթային հիվանդության, կաթվածի, շաքարախտի վտանգը: Այդ պատճառով մեծ նշանակություն ունի բերանի հիգենիան, կանոնավոր ատամների մաքրումը ձեր կյանքին կավելացնի 6 տարի:
Օգտագործեք հում բանջարեղեն (+2)
Բանջարեղենը օգտակար է: Օրվա ընթացքում 60 գրամ բանջարեղեն օգտագործող մարդիկ ապրում են երկու տարի ավելի շատ, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում օգտագործում են 20 գրամ: Չնայած եփած և հում բանջարեղենը շատ օգտակար է առողջության համար, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հում բանջարեղեններն ունեն ավելի ուժեղ ազդեցություն:
Մտածեք դրական (+7)
Դրական տրամադրվածությունը կյանքին և ծիծաղը երկարացնում են կյանքը: Դրական մտածողությունը օգնում է ուղեղին դանդաղ ծերանալ, բարելավում է հիշողությունը, օգնում է խուսափել դեպրեսիայից:
Վերահսկեք քաշը (+3)
Մարմնի զանգվածի ինդեքսը հանդիսանում է ձեր բարոմետրը: Ավելորդ ճարպը օրգանիզմում մեծացնում է դիաբետի, սրտի հիվանդության, կաթվածի վտանգը:
Օգտագործեք ընկույզ (+3)
Ընկույզը նվազեցնում է արյան բարձր ճնշումը, ինսուլինի դիմադրությունը, բարձր խոլեստերինը, սրտի անկայուն ռիթմը և շաքարախտը: Ընդ որում ՝ մեծ քանակությամբ սպիտակուցների և ճարպերի պարունակությունը կարող է վատ ազդել և հանգեցնել քաշի կորստին:
Կատարեք ֆիզիկական վարժություններ (+5)
Ցանկացած ֆիզիկական վարժություն օգնում է ձեզ երկար ապրել: Սպորտով զբաղվելը ավելացնում է կյաքին 4,5 տարի:
Այս կանոններն իրականացնելը բարդ չէ, միայն ցանկությունը բավական է: Չէ որ վերոնշյալ բոլոր կանոնները ձեր առօերայի մի մասն են, ուղղակի վատ սովորություները պետք է փոխարինեք լավերով: ընդամենը: