Ոսկե, Ադամանդե հարսանիք... Հարսանիքների հոբելյանական տարեթվերի անունները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հարսանիքի տարեդարձը հարաբերությունները թարմացնելու հրաշալի հնարավորություն է: Ներկայացնում ենք այդ նշանակալի օրը տոնելու հետաքրքիր առաջարկներ:

1. 5 տարի՝ փայտե հարսանիք

Ամուսնական կյանքի առաջին լուրջ հոբելյանն է: Փայտը խորհրդանշում է ամրություն. այն ջերմ և հարմարավետ նյութ է: Ծառ տնկելը շատ լավ նշան է այդ առիթով: Կարելի է նաև նվիրել փայտից իրեր:

2. 10 տարի՝ վարդագույն կամ անագե հարսանիք

Անագը ճկուն նյութ է: Այդ հրաշալի օրը ամուսինը կնոջը նվիրում է 10 կարմիր և մեկ սպիտակ վարդ՝ որպես խորհրդանիշ ընտանիքի վառ ապագայի:

3. 15 տարի՝ ապակե հարսանիք

Այս տոնը մարմնավորում է ժամանակի փորձությանը ենթարկված ամուր կապ: Ամուսինները պետք է արժեքավոր իրեր նվիրեն միմյանց: Ընդունված է նաև հախճապակե բաժակներ նվիրել, և տոնական ճաշկերույթը պետք է տևի այնքան, մինչև հյուրերց մեկը գիտակցաբար բաժակ կամ ափսե ջարդի:

4. 20 տարի՝ ճենապակե հարսանիք

20 տարի անց ամուսնական ամուր և ներդաշնակ հարաբերությունները նման են ճենապակու: Այդ տոնին իհարկե ամենահարմար նվերը ճենապակյա իրերն են: Ընդունված է այդ օրը նաև հրաժարվել հին, օգտագործված սպասքից՝ փոխարինելով այն նորով:

5. 25 տարի՝ արծաթե հարսանիք

Քառորդ դար միասին. դա կատակ չէ: Եվ իհարկե այդ օրը ընդունված է արծաթե իրեր նվիրել միմյանց. ամուսինները արծաթե մատանիներ են նվիրում միմյանց և կրում այն հարսանեկան մատանու հետ միասին:

6. 30 տարի՝ մարգարտե հարսանիք

Մարգարիտը մաքրության, սիրո և պտղաբերության խորհրդանիշ է: Այդ օրը ամուսինը պետք է նվիրի կնոջը մարգարտե զարդ՝ որպես համատեղ տարիների ընթացքում թափված արցունքների խորհրդանիշ:

7. 35 տարի՝ մարջանե հարսանիք

Տոնի խորհրդանշական իրը սպիտակ սփռոցն է՝ որպես խաղաղության և բարեկացության խորհրդանիշ ընտանիքում: Ամուսինները միմյանց նվիրում են անկողնային պարագաներ և կարմիր մարջանե զարդեր:

8. 40 տարի՝ սուտակե հարսանիք

Սուտակը այրող սիրո և կրքի խորհրդանիշ է: Հրաշալի նվեր է սուտակի քարով մատանին՝ որպես խորհրդանիշ հավերժական սիրո:

9. 50 տարի՝ ոսկե հարսանիք

Այս հոբելյանին քչերն են հասնում, այդ պատճառով էլ այն առանձնապես շքեղ է տոնվում: Ամենագլխավոր նվերը այս տոնին նշանադրության նոր մատանիներն են, որոնք կփոխարինեն 50 տարի առաջ փոխանակած մատանիներին: Կրկնակի հարսանեկան արարողությունը իսկական տոնի կվերածվի և վառ հիշողությունների կթողնի:

10. 60 տարի՝ ադամանդե հարսանիք

Ադամանդը թանկարժեք քարերից ամենաամուրն է: Այսքան երկար միությունը ամուր է, ինչպես ադամանդը, և նրան այլևս ոչինչ չի սպառնում: Գլխավոր նվերը թանկարժեք քարերն են և իհարկե բազմագույն ծաղիկները:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․