YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Անուշաբույր ու քիմքին հաճելի ուտեստներ. ինչ խոսք, բոլորս էլ սիրում ենք համեղ սնվել: Իսկ ի՞նչ համեղ ուտելիք, ճաշատեսակ, եթե չօգտագործվեն բազմապիսի համեմունքները:
Սրանք հաճելի համ ու հոտ են տալիս ուտելիքներին, բայց քչերս գիտենք, որ համեմունքները նաև շատ օգտակար հատկանիշներ ունեն: Փորձենք մեր ընթերցողներին ներկայացնել համեմունքների օգտակար հատկությունները:
ՍԽՏՈՐԸ լինում է վայրի և բանջարանոցային: Ամենալավը մեծ գլխով սխտորն է: Սխտորը վերացնում է աչքերի տակի այտուցները, հաճելի է դարձնում սեռական մերձեցումը այն մարդու համար, որը դրանից հաճույք չի ստանում: Սխտորն օգնում է թաց հազի ժամանակ, վերադարձնում է ձայնը, դաշտանը առատ է դարձնում, արգանդից դուրս է բերում ընկերքը: Այն բուժում է թութքը, օգնում է մեջքի ցավի ժամանակ, մեծացնում սեռական պոտենցիան, լավացնում է դեմքի գույնը: Այն օգտակար է նաև փայծաղի համար: Սակայն սխտորը կարող է խոցերի առաջացման պատճառ դառնալ, վատացնել տեսողությունը, առաջացնել գլխացավեր: Սխտորի վնասակար հատկությունները վերացնում են քացախն ու յուղը:
ՍՈԽ: Բանջարանոցային սոխը լինում է 4 տեսակի, որոնցից ամենալավը սպիտակ սոխն է: Եթե նոր սկսվող կատարակտի ժամանակ նրա հյութը կաթեցնեք աչքերին, ապա այն կկանխարգելի կատարակտի զարգացումը, կմաքրի աչքերն ու կլավացնի տեսողությունը: Սպիտակ սոխը լավացնում է ախորժակը, մեծացնում սեռական պոտենցիան, նաև վերացնում մաշկի դեղնածությունը, բացում անոթներն ու կարգավորում արյան հոսքը, բուժում եղունգների տարբեր հիվանդություններ: Սոխը վերացնում է նաև տարբեր տեսակի թունավոր նյութերի ազդեցությունը: Ավելի լավ է սոխն օգտագործել տապակած կամ եփած վիճակում: Եթե սոխի հյութն ու աղը խառնեք իրար և դնեք գորտնուկների վրա, դրանք կանհետանան:
ԾՈՎԱԲՈՂԿՆ օգտակար է ցածր թթվայնության, լեղապարկի հիվանդության դեպքում: Այն հիանալի միզամուղ է, այն օգտագործում են ջրգողության, միզապարկի քարերի, ռևմատիզմի ժամանակ: Ծովաբողկն օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների' ստենոկարդիայի և իշեմիայի դեպքում: Դրա համար 1 թեյի գդալ քերած թարմ ծովաբողկին ավելացնում են այնքան մեղր, որ խառնուրդը կազմի 1 ճաշի գդալ: Այս խառնուրդն ուտում են սոված փորին, նախաճաշից մեկ ժամ առաջ: Կուրսը 30 օր է: Տհաճ զգացողության դեպքում ծովաբողկի քանակը քչացնել, ապա աստիճանաբար կրկին հասցնել 1 թեյի գդալի: Բուժումը կարելի է կրկնել 21 ամսից ոչ շուտ: Բուժման ընթացքում չի կարելի ծխել, խմել և գերլարվել: Խորհուրդ է տրվում 5-6 կուրս' 3 տարվա ընթացքում: Ծովաբողկը նաև հզոր հակաբորբոքային հատկություններ ունի: Անգամ մի փոքրիկ կտոր եթե դնեք թթուների, մարինադի մեջ, ապա դրանք չեն փչանա: Ծովաբողկի սուր համը կոտրելու համար այն խառնում են ընկույզի, կիտրոնի հյութի, քերած հում բողկի հետ:
ՀԻԼ (մելկի կարդամոն): Ամենալավն այն հիլն է, որն ավելի սուր հոտ ունի: Հիլն օգնում է ստամոքսին, դադարեցնում է սրտխառնոցը, փսխումը, ամրացնում սիրտը: Ցուրտ եղանակին հիլը տաքացնում է ստամոքսը, լյարդը, այլ օրգաններ, ամրացնում դրանք: Սակայն հիլը լյարդի համար վնասակար է: Հիլը կարելի է օգտագործել օրական 1,47 գրամից ոչ ավելի:
ՄԵԽԱԿ: Ամենաօգտակարը մեխակի այն տեսակն է, որն ավելի սուր հոտ ունի, քաղցր է և մի թեթեւ դառնավուն: Այն հաճելի է դարձնում բերանի համը, վերացնում է տհաճ հոտերը եւ ականջների խշշոցը: Մեխակը նպաստում է մազերի պնդացմանը, լավացնում տեսողությունը: Այն ամրացնում է սիրտն ու լյարդը, մեծացնում սեռական պոտենցիան: Մեխակին կարող է փոխարինել մշկընկույզը (մուսկատնի օրեխ) կամ դարչինը:
ԴԱՐՉԻՆ: Ամենալավը մանր, կարմրավուն դարչինն է: Այն օգտակար է ստամոքսի համար, դուրս է մղում լորձն ու խոնավ արտադրությունը: Օրական չափաբաժինը' 2,2 գրամ: Այն մաքրում է երիկամներն ու միզապարկը, սպանում է ճիճուներին: Եթե 1.47 գ դարչինը մանրացնեք, խառնեք մեղրի հետ ու քսեք շարժվող, ցավացնող ատամին, ապա ցավը կանցնի եև ատամը կամրանա: Սակայն դարչինը վնասակար է փայծաղի համար և կարող է խոց առաջացնել: Դարչինի վնասակար հատկությունները չեզոքացնում է մաղադանոսի սերմը:
ԿՈՃԱՊՂՊԵՂԸ (իմբիր) լինում է երկու տեսակի' չինական և հնդկական: Այն լիցքաթափող հատկություն ունի: Օգնում է կաթվածի ու դեմքի ծռվածության ժամանակ: Այն նպաստում է նաև մարսողությանը, մաքրում ու տաքացնում ստամոքսն ու լյարդը: Օրական չափաբաժինը' 1,47 գրամ: Կոճապղպեղին կարող է փոխարինել սովորական պղպեղը:
ՍԵՎ ՊՂՊԵՂԸ լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Օգնում է արցունքաբերության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սև պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաև հակաթույն է համարվում:
ՍՊԻՏԱԿ ՊՂՊԵՂՆ իր հատկանիշներով մի քիչ թույլ է սև պղպեղից: Այն մաքրում է լորձը ու սև մաղձը: Չափաբաժինը' 2.2 գրամ: Սակայն սպիտակ պղպեղը վնասակար է երիկամների համար: Նրա վտանգավոր հատկությունները վերացնում է մեղրը: Սպիտակ պղպեղին կարող է փոխարինել կոճապղպեղը:
ՔԱՑԱԽ: Ամենալավը գինու քացախն է: Այն օգնում է գլխացավերի դեպքում, հեռացնում է մազերի թեփը, նպաստում մարսողությանը, ամրացնում ստամոքսը: Քացախը կոտրում է նաև ծարավը: Սակայն մեծ քանակով օգտագործելու դեպքում այն հյուծում է օրգանիզմը: Քացախի վնասակար հատկանիշները վերացնում է մեղրը: Քացախին կարող է փոխարինել խակ խաղողի հյութը:
ՀԱՄԵՄ: Ամենաօգտակարը բանջարանոցային համեմն է' դեղին ծաղիկներով: Այն հանգստացնում է մարդուն, ունի նաև քնաբեր հատկություն: Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում: Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կաթը: Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեմ, սակայն այն վնասակար է աչքերի համար: Համեմին կարող է փոխարինել երիցուկը:
ՔԻՄԻՈՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ: Օգտակար է սրտխփոցի, մրսածության ժամանակ: Ամենից լավ ազդում է ստամոքսի վրա: Վերացնում է կլոր և տափակ ճիճուներին: Քիմիոնի չափից դուրս շատ գործածությունը չորացնում է օրգանիզմը: Չափաբաժինը' 5.88 գրամ: Նրան կարող են փոխարինել անիսոնն ու ֆենխելի սերմերը:
ԱՆԻՍՈՆ: Անիսոնի գոլորշիները օգնում են գլխացավերի դեպքում, մաքրում թոքերը ավելորդ խոնավությունից, բուժում հազը: Անիսոնը լուծում է սև մաղձն ու դուրս հանում օրգանիզմից: Այն բացում է լյարդի, փայծաղի և երիկամների խցանումները, վերացնում է թունավոր նյութերի վտանգավոր ազդեցությունը, ունի քրտնաբեր հատկություն: Անիսոնի հյութով կարելի է ողողել ատամները: Սակայն անիսոնը վնասակար է միզապարկի համար: