YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Խանդը շատ դժվար է հաղթահարել, բայց եթե նկատել եք, որ այն մեծապես ազդում է ձեր եւ ձեր հարաբերությունների վրա, ուրեմն պետք է ազատվել դրանից: Խանդը բացասական երեւույթ է, որը առաջանում է կամ ինքնավստահության պակասի, կամ զուգընկերոջը կորցնելու վախի պատճառով:
Իսկ ինչպե՞ս ազատվել ու հաղթահարել խանդը:
Զգացմունքների վտանգավոր խաղ
Երբեմն հարաբերություններում ադրենալինի պակասը լրացնելու համար կանայք փոքրիկ պատճառ են փնտրում՝ տղամարդուն դավաճանության մեջ մեղարդելով: Արդյունքում վիճաբանություն, հարաբերություններում նոր ընթացք, կիրք եւ աշխուժություն. չէ որ խանդելով զուգընկերներից մեկը ցույց է տալիս, որ մյուսը շատ թանկ է իր համար: Սակայն պետք չէ այս մեթոդը չարաշահել, քանի որ սա հնարավոր է «ստիպի» տղամարդուն իսկապես մտածել դավաճանության մասին: Ուստի, կարողացեք զսպել այս տեսակ ցանկություններն ու զգացողությունները:
Վստահիր եւ ստուգիր
Լինում են դեպքեր, որ տղամադրիկ իրենց կատակներով «ստիպում» են կնոջը կասկածել տղամարդուն դավաճանության մեջ: Արդյունքնում կնոջ համբերության բաժակը լցվում է, եւ նա խանդի տեսարաններ է սկսում: Սակայն պետք է հիշել, որ այս տեսակ իրավիճակներով չեք կարող տղամարդկանց ետ պահել դավաճանության քայլից: Ուստի, նման պարագայում հարկավոր է դիմել կանացի խորամանկությունների (նոր սանրվածք, գայթակղիչ ներքնազգեստ) օգնությանը: Այս ամենն ավելի ազդեցիկ են, քան խանդի տեսարանները:
Հին մեղքերը հիշեցնում են իրենց մասին
Եթե կինը մի անգամ ներել է տղամարդու դավաճանությունը, ապա նա պետք է իր մեջ մեծ ուժ գտնի, որ այլեւս չկասկածի, չխանդի նրան ու չմեղադրի դավաճանության մեջ:
Նման զգացողություններից խուսափելու համար պետք է կենտրոնանալ տղամարդու արարքների վրա, որոնք «վկայում» են նրա սիրո եւ հավատարմության մասին: Կասկածելու եւ մեղադրելու փոխարեն, պետք է գովել տղամարդուն եւ փորձել երջանկություն պարգեւել նրան: Երբ տղամարդը ժպիտը դեմքին կնոջից երախտագիտության խոսքեր է լսում, նա հանուն այդ կնոջը պատրաստ է ամեն ինչի:
Ինքնագնահատականի պակաս
Երբեմն խանդի պատճառը կնոջ անվստահությունն է: Եթե ձեզ պակաս գեղեցիկ, սլացիկ, հետաքրքիր ու արժանի եք համարում տվյալ տղամարդու համար, ուստի նա մշտապես ստիպված է ոչ միայն համոզել ձեզ, որ նա անմեղ է ու անկեղծ, այլ բարձրացնել ձեր ինքնագնահատականը: «Սիրելիս, դու ամենալավն ես, ու ոչ մի քարտուղարուհի ինձ պետք չէ»: Սակայն շուտով սա կարող է ձանձրացնել տղամարդուն, եւ վերջինս աստիճանաբար սկսում է հավատալ, որ սիրահարվել է մի հիմարիկի ու սկսում է ուշադրություն դարձնել մյուսներին:
Եթե ձեզ մոտ նման զգացողություններ եք նկատում, ուրեմն սովորեք կառավարել ձեզ եւ ամեն անգամ ինքնաքննադատ եւ թերագնահատող խոսքեր ասելուց առաջ մի լավ մտածեք: Ի դեպ, պետք չէ նաեւ անընդհատ տղամարդուն հարցնել. «Դու ինձ սիրու՞մ ես», «Դու ինձ չես լքի, այնպես չէ՞»: Տղամարդիկ սիրում են ինքնավստահ կանանց: