Դժբախտությունը կախված է ձեր խելքից.․․ Օշո


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դուք ապրում եք այն աշխարհում, որն ինքներդ եք ձեզ համար ստեղծել։ Ամեն ինչ կախված է ձեր գլխում եղած մտքերի վիճակից։

Կան մարդիկ, ովքեր դժբախտ են ցանկացած իրավիճակում։ Այդպիսի մարդկանց մոտ խելքի որոշակի որակն ամեն ինչ վերածում է դժբախտության։

Եթե դուք նրանց պատմում եք վարդի գեղեցկության մասին, նրանք անմիջապես կսկսեն հաշվել նրա փշերը։ Եթե դուք նրանց ասեք, որ հիանալի առավոտ է, նրանք ձեզ զարմացած կնայեն ու կասեն. «Ընդամենը մեկ ցերեկ՝ երկու մութ գիշերների միջև…

Եվ ի՞նչ կա այստեղ հիասքանչ։ Ինչո՞ւ եք դուք այդքան հմայված դրանով»։

Բայց կարելի է նույն փաստին նայել պոզիտիվ դիրքերից։ Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ յուրաքանչյուր գիշերը շրջապատված է երկու ցերեկներով։ Եվ, ով հրաշք, վարդը գեղեցիկ է անգամ այդքան փշերի մեջ։

Ամեն ինչ նույնն է, ամեն բան նախկինի պես է։ Ամեն ինչ կախված է ձեր գլխում եղած մտքերից։ Միլիոնավոր մարդիկ ինքնակամ իրենց վրա մեծ բեռներ են դնում։ Հասկանալի է, որ նրանց ողջ կյանքը մեծ բեռ է։

Այդպիսին է նրանց մոտեցումը. նրանք կենտրոնանում են ամեն բացասականի վրա։ Նրանք չափազանցնում են նեգատիվը։ Դա կյանքի նկատմամբ անառողջ, պաթոլոգիկ վերաբերմունք է։

Բայց նրանք շարունակում են դատել հետևյալ կերպ. «Դե, ի՞նչ կարող ենք մենք անել։ Այդպիսին է աշխարհը…»։

Ոչ, աշխարհն այդպիսին չէ։

Աշխարհը բացարձակապես չեզոք է։ Նրանում կան վարդեր և փշեր, գիշերներ ու ցերեկներ։ Այստեղ հարցը ձեր մեջ է, և դուք եք որոշում, թե որն ընտրել։ Եթե դուք որոշել եք ընտրել վատ կողմը, ապա ինքներդ կապրեք այս աշխարհում այնպես, ինչպես որ ընտրել եք, և կգտնվեք ձեր իսկ ընտրած աշխարհում։

Այսպիսով՝ մարդիկ նույն Երկիր մոլորակի վրա ստեղծում են և՛ դրախտը, և՛ դժոխքը։ Անհավանական է թվում, որ Բուդդան էլ է ապրել նույն Երկրի վրա միևնույն մարդկանց հետ, բայց դուք ապրում եք դժոխքում։

Կան երկու հնարավորություններ։ Քաղաքական միտքն ասում է. «Փոխիր աշխարհը», իսկ կրոնական միտքը՝ «Փոխիր քո մտքերի վիճակը»։ Կրոնն ու քաղաքականությունը տրամագծորեն հակադիր բաներ են։

Հավանականություն կա, որ մի գեղեցիկ օր գիտությունն ու կրոնը կմիավորվեն, քանի որ կյանքի հանդեպ նրանց մոտեցումները չափազանց մոտ են։ Միգուցե նրանք սոսկ մղված են տարբեր կողմեր. գիտությունը հետազոտում է արտաքինը, իսկ կրոնը՝ ներքինը։ Բայց ինքնին հետազոտությունը՝ որպես թե՛ մեկին, թե՛ մյուսին բնորոշ գիծ, նրանց մտերմացնում է։

Բայց ինձ հնարավոր չի թվում, որ մի օր կհանդիպեն կրոնն ու քաղաքականությունը։ Քաղաքականությունը միշտ ենթադրում է, որ աշխարհը սխալ է ստեղծված։

Փոխիր հասարակությունը, տնտեսական կառուցվածքը, և ամեն բան կարգին կլինի։ Կրոնը, սակայն, համարում է, որ աշխարհը միշտ այսպիսին է եղել ու կմնա այսպիսին։ Պետք է փոխել միայն մեկ բան՝ մեր մտքերի բովանդակությունը, մեր խելքի բնույթը։

Միշտ հույս դրեք ու հենվեք մտքի երջանիկ վիճակի վրա…

Թող որ դա դառնա ձեր կյանքի ամենաանկյունաքարային օրենքներից մեկը։ Նույնիսկ ինչ-որ նեգատիվ բանի բախվելով դրա մեջ ինչ-որ դրական բան գտեք։ Դա դուք միշտ կարող եք գտնել։ Եվ այն օրը, երբ դուք կսովորեք նեգատիվի մեջ պոզիտիվ գտնել, դուք ուրախությունից կպարեք։

Փորձեք։ Սկսեք լավատեսության դիրքերից։ Հոռետես մի եղեք, քանի որ հոռետեսն իր շուրջը ստեղծում է դժոխք, ու ինքն էլ ապրում է այդ դժոխքի մեջ։ Հիշեք, դուք ապրում եք այն աշխարհում, որն ինքներդ եք ձեզ համար ստեղծել։

Հասկացեք, որ գոյություն ունի ոչ մեկ աշխարհ, գոյություն ունեն այնքան աշխարհներ, որքան և խելքեր։ Ես ապրում եմ իմ աշխարհում, դուք՝ ձերում։ Նրանք ոչ թե պարզապես տարբերվում են, այլ երբեք չեն համատեղվում։ Նրանք բացարձակապես տարբեր են։ Նրանք գոյություն ունեն տարբեր մոլորակների վրա։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․