Որպես կանոն, թույները հանող լոգանքը պատրաստվում է Էփսոմա աղով: Աղով լոգանքը, իհարկե, հրաշալի է, սակայն նրա ազդեցությունը ավելի ուժեղացնելու համար առաջարկում ենք լոգանքի համար հետաքրքիր համադրություն՝ Էփսոմա աղը հիմալայան աղի հետ խառնած:
Այս երկու հրաշք աղերը կարող են մի շարք հիվանդություններ բուժել: Գրավիչ է և այն փաստը, որ դրանք թանկ չեն, արդյունավետ են, միանգամայն անվտանգ և առանց կողմնակի բարդությունների:
Էփսոմա աղը
Էփսոմա աղը հարուստ է սուլֆատով և մագնեզիումով: Այն գնելիս պետք է ուշադիր լինել: Կան այդ աղի տարբեր տեսակներ՝ անձնական հիգիենայի համար, գյուղատնտեսության, սննդօգտագործման համար: Լոգանք ընդունելիս սուլֆատը և մագնեզիումը մաշկի միջոցով միասին սկսում են ներգործել օրգանիզմի վրա:
Հիմալայան աղ
Այս աղը մոլորակի ամենահին և չաղտոտված աղերից է: Ջրի մեջ լուծված աղը ներծծվում է մարմնի մեջ մաշկի միջոցով և նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:
Աղով լոգանքի ազդեցությունը օրգանիզմի վրա
. Նվազեցնում է թթվայնությունը
. Արագացնում է վերքերի առողջացումը
. Չեզոքացնում է մինչդաշտանային ախտանիշները
. Լավացնում է արյան շրջանառությունը
. Բարելավում է շնչառական ուղիների աշխատանքը
. Հանգստացնում է արևայրուքից ստացված վերքերը
. Թուլացնում է մկանները, նվազեցնում է սթրեսը:
. Բուժում է մաշկային խնդիրները:
. Մաշկի միջոցով հեռացնում է թույները:
. Օրգանիզմը սնուցում է անհրաժեշտ հանքային աղերով:
. Հանգստացնում է մկանային սպազմը և հոդաբորբի ցավերը:
Ինչպես ընդունել աղով լոգանք
Աղի քանակությունը ջրի մեջ պետք է կախված լինի մարդու մարմնի քաշից: Ներքևում առաջարկվող չափաբաժինը նախատեսված է 25-30 գալոն ջրի համար:
. Մինչև 27 կգ քաշի համար՝ ½ բաժակ
. 27-45 կգ՝ 1 բաժակ
. 45-68 կգ՝ 1 ½ բաժակ
. 68-90 կգ՝ 2 բաժակ
. Յուրաքանչյուր 20 կգ-ի համար ավելացնել ½ բաժակ աղ: