Անգլիական քաղաք Տոնտոնի բնակիչներն իրենց այգում տարօրինակ առարկա գտան: Այն փոքր չափի էր, կապույտ գույնի և ծակծկում էր: Մարդիկ կարծեցին, թե խաղալիք է կամ որևէ սարքի ինչ-որ մաս:
Որոշեցին իմանալ, թե դա ինչ է և սկսեցին մաքրել այն: Որքան ﬔծ էր մարդկանց զարմանքը, երբ պարզեցին, որ ոզնի է: Պարզվեց, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ ներկել են ոզնուն, իսկ հետո դեն գցել: Խեղճ կենդանին անշարժ ﬓացել է այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտել նրան:
Ոզնուն գտած բարի մարդիկ նրան լվանալուց հետո դիﬔցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն: Աշխատողները լիովին մաքրեցին ոզնուն, պատվաստեցին, իսկ հետո արձանագրեցին, որ կենդանին լրիվ առողջ է:
Ոզնին որոշ ժամանակ ﬓաց կացարանում, որպեսզի ապաքինվի ստացած շոկից հետո: Իսկ հետո նրան բաց թողեցին անտառ: Կենդանին ﬕ երկու րոպե քարացած կանգնեց, հետո արագ վազեց դեպի անտառ ու թաքնվեց:
Ցավոք, չհաջողվեց պարզել, թե ով էր այդքան դաժան արարքի հեղինակը, ում համար կարող էր ծիծաղելի թվալ ներկված և տանջված կենդանին: