Տան որ մասում է կուտակվում դրական էներգիան





Ցանկացած տան մեջ կան վտանգավոր և բարենպաստ տարածքներ: Դրական էներգետիկան օգտագործելու համար պետք է իմանալ, թե տան որ հատվածում է այն կուտակվում:

Այդպիսի տեղերը մի քանիսն են:

Ցանկացած տարածքի կենտրոն

Դրական էներգիան կուտակվում է հենց սենյակի կենտրոնում: Չնայած դրան՝ պետք է հիշել, որ մահճակալը սենյակի կենտրոնում չեն դնում: Սենյակի կենտրոնում լավ է երբեմն կանգնել, մտածել ինչ-որ դժվար խնդրի կամ իրավիճակի շուրջ: Երբեմն կարելի է այնտեղ դնել մանկական մահճակալներ կամ թալիսմաններ՝ դրական էներգիայով լիցքավորելու համար:

Կենդանիների սիրած տեղը

Դրական էներգիայով տարածքները հեշտ է հայտնաբերել կենդանիների օգնությամբ: Այդպիսի տեղերում մեր հավատարիմ ընկերները սիրում են քնել:

Ծաղիկների կամ թալիսմանների կողքին

Ֆեն-շուի թալիսմանները և ծաղիկները ուժեղ էներգետիկա ունեն և դրական էներգիայի աղբյուր են հանդիսանում: Բայց հիշեք՝ դրանք էներգիա են կուտակում միայն այն դեպքում, երբ երկար ժամանակ մնում են նույն տեղում: Եթե տեղափոխում եք բույսը կամ թալիսմանը, ապա որոշ ժամանակ է պետք, որպեսզի այն կրկին լիցքավորվի դրական էներգիայով:

Որպեսզի բացասական էներգիան չկուտակվի, աշխատեք տունը միշտ մաքուր պահել և ժամանակին ազատվեք ավելորդ իրերից՝ հին կահույքից, կոտրված ամանեղենից, ապակիներից և հայելիներից, աղբից, չաշխատող էլեկտրական սարքերից:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․