Աննա անունն առաջացել է եբրայերեն Khanna անունից, որ նշանակում է «շնորհալի», «ողորմած» կամ «պարգևատու», «ողորմասիրտ»։ Հայերի մեջ գործածական է եղել հնուց, և այժմ էլ գործածական անուն է։
Նշանակում է նաև բարեհաճություն։ Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ աշխատասեր են և կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։
Աննա անունը մեզ է հասել Հունաստանից, իսկ այնտեղ՝ ավելի հին Հրեաստանից: Եբրայերենում գրված է այսպես՝ חַנָּה, և կարդացվում է Հաննա։ Հանանը անվան արական տարբերակն է։
Փոքրիկ Աննան մեծանում է քաղցր, սիրալիր և բարի երեխա։ Նա շատ ընկերներ ունի և հեշտությամբ նոր ծանոթություններ է ձեռք բերում։ Ցավոք սրտի, նրա բարությունը հաճախ օգտագործվում է եսասիրական նպատակներով:
Աննան կբախվի բազմաթիվ հիասթափությունների և «աչքերը կբացի» կյանքի ճշմարտությունների վրա։
Աննա անունը անգլերենում գրվում է Anne, իսկ երբեմն էլ Հաննա: Աննան կարդացվում է որպես Անն:
Աննա անվան առանձնահատկությունները
Աննան ունի մի քանի հատկանիշներ, որոնք օգնում են նրան կյանքում. Աննայի գլխավոր բնութագրիչներից մեկը կարելի է անվանել աշխատասիրությունը։ Նա շատ ջանասեր է և կարող է քրտնաջան աշխատել: Դա օգնում է նրան ուսման մեջ և աշխատանքում:
Աննա անունով հայտնի մարդիկ
Աննա անունով շատ հայտնիներ կան, օրինակ՝ մարզիկներ, գործարար կանայք, դերասանուհիներ։ Նպատակասլացությունն օգնում է հասնել սպորտային հաջողությունների. թենիսիստուհի Աննա Կուրնիկովան լայն ճանաչում ունի։ Ժամանակակից դերասանուհիների և թոփ-մոդելների շարքում փայլում է Աննա Սեմենովիչը, Էնն Հեթուեյը, երգչուհիների թվում՝ Էննի Լենոքսը և Աննա Սեդոկովան։
Անցյալի փայլուն դերասանուհիներից են իտալուհի Աննա Մանիանին և ֆրանսուհի Անի Ժիրարդոն։ Անցյալի մեծ կանանց շարքում հայտնի են այնպիսի խելացի ու գեղեցիկ կանայք, ինչպիսիք են բալետի պարուհի Աննա Պավլովան, երգչուհի Աննա Գերմանը, բանաստեղծուհի Աննա Ախմատովան։
Մոլորակը - Արև:
Կենդանակերպի նշանը - Կույս:
Տոտեմ կենդանին - Նապաստակ:
Անվան գույնը - Կարմիր:
Քար - Նռնաքար: