Անգին խորհուրդներ` Չինաստանի ամենահարուստ մարդու կողմից





Ջեկ Ման կամ Մա Յուն Alibaba Group ընկերության հիմնադիրն է: Նա առաջին չինացի գործարարն է, ով հայտնվել է Forbes ամսագրի շապիկին:

Ջեկը ծնվել է երաժիշտների համեստ ընտանիքում` իր կյանքի ընթացքում աշխատելով և՛ անգլերենի ուսուցիչ, և՛ պետական ծառայող, նույնիսկ ստեղծել է առաջին չինական համացանց-նախագիծը «Դեղին Էջերի» նմանությամբ: Ի վերջո նրան հաջողվել է ստեղծել հսկա` համեմատելի Amazon-ի և eBay-ի հետ:

Ահա նրա մի քանի խորհուրդները.

– Աշխատանքին քո վերաբերմունքը և կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո ընդունակությունները:

– Եթե դուք ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք կյանքից բողոքում, դա նմանվում է ալկոհոլիզմի` ինչքան շատ եք խմում, այքան դժվար է կանգ առնել: Ձեր հաջողության ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում:

– Ինչումն են ձեր պարտականությունները: Նրանում, որ լինեք ավելի փութաջան, շատ աշխատեք և ունենաք ավելի հավակնություններ, քան ուրիշները:

– Միայն հիմարներն են բերանն օգտագործում խոսելու համար: Խելացին խոսում է գլխով, իսկ իմաստունը սրտով:

– Եթե դուք ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատելու վրա, վաղ թե ուշ կափսոսաք:

– Իսկական գործարարը թշնամիներ չունի: Եթե դուք դա հասկանաք, ձեզ ոչ ոք չի կանգնեցնի:

– Այսօր դաժան է և տանջալի: Վաղը ավելի վատ կլինի: Սակայն վաղը չէ մյուս օրը կլինի հիանալի:

– Երբ դուք սկսում եք ձեր բիզնեսը, դա նշանակում է հրաժարում կայուն եկամուտից, արձակուրդներից և տարեկան բոնուսներից:

– Մյուս կողմից ձեր եկամուտները ոչնչով սահմանափակված չեն, դուք ավելի արդյունավետ կօգտագործեք ձեր ժամանակը, և հարկ չի լինի ուրիշներից թույլտվություն խնդրելու:

– Որպես գործընկեր վերցրեք նրան, ով լրացնում է ձեր հմտությունները: Ձեզ հարկավոր չէ հաջողակ մեկը:

– Ջանացեք, որ ձեր աշխատակիցները գործի գան ուրախությամբ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․