Ճիշտ նախաճաշեր սիրտ անոթային համակարգի համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Այսօր հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, թե մեր օրգանիզմին ինչ վնաս է հասցնում խոլեստերինը։

Իսկ ի՞նչ գիտենք մենք տրիգլիցերիդների մասին։ Մեզնից ոչ բոլորը կարող են վստահությամբ պնդել, որ իրենց արյան մեջ եղած տրիգլիցերիդների մակարդակը գտնվում է նորմայի սահմաններում։

Իրականում տրիգլիցերիդները կարող են խոլեստերինից վտանգավոր լինել։ Բանն այն է, որ ճարպերի այս տեսակը առկա է յուրաքանչյուր մարդու սննդակարգում՝ ժամանակի ընթացքում էականորեն մեծացնելով ինֆարկտի առաջացման ռիսկը։ Միևնույն ժամանակ մենք հաճախ չենք էլ կասկածում, որ մեր առողջությունը գտնվում է լրջագույն վտանգի մեջ։

Այդ պատճառով էլ շատ կարևոր է ուշադիր լինել սննդի ընտրության ու օգտագործվող ճարպերի քանակի նկատմամբ։ Դա թույլ կտա պաշտպանվել արյան մեջ ճարպի մասնիկների կուտակումից, որոնք, նստելով արյունատար անոթների պատերին, կարող են դառնալ այնպիսի վտանգավոր հիվանդության ի հայտ գալու պատճառ, ինչպիսին աթերոսկլերոզն է։ Ինչպես հայտնի է, վերջինս հանգեցնում է արյան շրջանառության խանգարումների։

 

 

Մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ պարբերական բժշկական ստուգումների կարևորությունը։ Հաճախ տրիգլիցերիդների բարձր մակարդակն արյան մեջ չի ուղեկցվում հստակ նշաններով։ Այս խաթարումը հակված է առաջընթաց գրանցել աննկատ՝ աստիճանաբար շատ լուրջ վտանգի ենթարկելով մեր առողջությունն ու կյանքը։

Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է հոգ տանել առողջության մասին՝ ճիշտ ընտրված նախաճաշերի օգնությամբ։

Սև հաց extra virgin ձիթապտղի յուղով։

Ձիթապտղի յուղի մեջ պարունակվող օմեգա-3 վիտամիններն օգնում են նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդների քանակը, որոնց պատճառով մեր անոթները կորցնում են էլաստիկությունը, իսկ լյարդը գերծանրաբեռնվում է։

Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նախաճաշել ձիթապտղի յուղով սև հացով։ Միևնույն ժամանակ չարժե մոռանալ, որ ամենից շատ դրա համար հարմար է ամբողջական ցորենահատիկի հացը։ Պետք է խուսափել ռաֆինացված ալյուրից պատրաստված հացից։

Հատապտուղներ։

Հոգ տանելով արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակի մասին՝ շատ մարդիկ լուրջ սխալ են գործում՝ համարելով, որ դրա համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ տարատեսակ մրգեր ուտել։

Զգույշ եղիր նման հայացքների հետ, քանի որ մրգերի մեջ պարունակվող ֆրուկտոզան կարող է բարձրացնել արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը։

Դրա համար էլ խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, որ օրվա ընթացքում բավականաչափ մրգեր ուտես։ Պետք է կարողանալ ճիշտ ընտրել մրգերը՝ դրանք միմյանց հետ համադրելով ու չչարաշահելով նրանց օգտագործումը։

Խորհուրդ է տրվում չափավոր լինել չորամրգերի, օրինակ, չամիչի ու խուրմայի հետ։ Իսկ ահա ելակը, հապալասը, բալը և մորին անպայման պետք է ներառել սեփական սննդակարգի մեջ։ Այդ հատապտուղները գերազանց համադրվում են բանանի՝ ևս մեկ մրգի հետ, որ հանդիսանում է անոթների առողջության համար մեր պայքարի հավատարիմ դաշնակիցը։



Զարմանալի առավոտյան ըմպելիք, որը թույլ է տալի նվազեցնել տրիգլիցերիդների մակարդակը։

Խորհուրդ է տրվում այն պատրաստել շաբաթական 3 անգամ։ Մնացած օրերին առավոտը կարելի է սկսել դասական սև սուրճից։

Ինչ վերաբերում է սուրճին, ապա աշխատիր նրա մեջ կաթ, սերուցք ու ճարպերի այլ աղբյուրներ չավելացնել։ Հենց դրանց պատճառով օգտակար սուրճը հավատարիմ ընկերոջից վերածվում է մեր սրտի համար ոխերիմ թշնամու։

Բաղադրատոմսը՝

1 բաժակ սպանախի թարմ տերևներ – 30գ
Խնձոր
5 ճաշի գդալ կիտրոնի հյութ – 50 մլ
1 ճաշի գդալ վարսակ – 10 գ
1 բաժակ ջուր – 200 մլ

Պատրաստման եղանակը՝

Նախ անհրաժեշտ է լավ լվանալ սպանախի տերևներն ու խնձորը։ Խնձորի կեղևը պետք չէ մաքրել։ Խնձորը բաժանիր 4 մասի ու մաքրիր սերմերը։ Ապա հարիչի մեջ լցրու բոլոր բաղադրիչները ու այնքան հարիր, որ ըմպելիքի բաղադրությունը համասեռ լինի։

Հաճախ օգտագործիր վարսակ։

Այն հանդիսանում է ցանկացած դիետայի անփոխարինելի տարր։ Լինելով ամենակարևոր հացահատիկային կուլտուրաներից մեկը՝ վարսակը մեծ օգուտ է տալիս մեր սիրտ-անոթային համակարգի առողջությանը։

Դրա շնորհիվ մենք կարող ենք կարգավորել արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակը՝ պահպանելով կայուն քաշն ու առույգ զգալով։ Վարսակի օգտակարության գաղտնիքը թաքնված է լուծվող և չլուծվող բջջանյութի մեջ։ Օրինակ, վարսակը պարունակում է բետա-գլյուկան ու այլ ակտիվ բաղադրիչներ, որոնք բարելավում են խոլեստերինի ու տրիգլիցերիդների մետաբոլիզմը։ Դա իսկական սենսացիա է։

Ավոկադո և ձմերուկ։

Ձմերուկի մեջ գործնականորեն բացակայում է ֆրուկտոզան։ Այն նաև հանդիսանում է մեծ քանակությամբ վիտամինների ու հանքանյութերի աղբյուր ու շատ ջուր է պարունակում։ Ձմերուկի և ավոկադոյի համադրությունը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։

Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ։

Շատ լավ կլինի, եթե մի կտոր ձմերուկի հետ ուտեք կեսից քիչ պակաս ավոկադո։ Մրգերի այդ ոչ մեծ չափաբաժինը պարունակում է այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է՝ բջջանյութ, կալիում, մագնեզիում, C վիտամին։ Հաջողության բանալին սովորաբար թաքնված է նրանում, որ սնունդը բազմազան ու չափավոր լինի։

Ընկույզով խնձոր։

Այս բաղադրատոմսը շատ պարզ է, համեղ ու հագեցնող։ Այն բաղկացած է կեղևով կտրատած կանաչ խնձորից ու մի բուռ ընկույզից։ Այս համադրությունը շատ օգտակար է մարդու սիրտ-անոթային համակարգի համար։ Ինչպես խնձորի միջուկը, այնպես էլ նրա կեղևը առանձնանում են հակաօքսիդանտների, պեկտինի ու բջջանյութի բարձր պարունակությամբ։

Դա նրանց դարձնում է բարձր տրիգլիցերիդների դեմ պայքարի մեր հավատարիմ դաշնակիցը։

Ընկույզն իրենից չհագեցած մոնոճարպերի, E վիտամինի, ֆոլաթթվի ու մագնեզիումի հարուստ աղբյուր է ներկայացնում։ Նրանք նաև օժտված են հակաբորբոքային հատկություններով։

Այս բաղադրատոմսը պատրաստելիս աշխատիր ընտրել օրգանական ծագման մրգեր։ Հոգ տար քո առողջության մասին արդեն այսօրվանից։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․