Facebook-ը չթույլատրված լրտեսության համար բազմիցս հայտնվել է սկանդալների մեջ: Հայտնի է, որ սոցիալական ցանցը հավաքում է օգտատերերի ինտերնետ ակտիվության տվյալները ջնջված և հրապարակված ստատուսներից, մեկնաբանություններից և այլն:
Բայց պարզվում է, ընկերությունը հետևում է նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես չունեն անձնական հաշիվ այդ սոցիալական ցանցում,- գրում է Mediamag.am-ը:
Ինչու՞ է դա պետք
Ընկերության ներկայացուցիչները արդարացնում են իրենց լրտեսությունը բավական անմեղ քողի ներքո՝ իբր նպատակն է ըստ հետաքրքրությունների թիրախային շուկայի ձևավորումը: Այսինքն գովազդներ որոնք ըստ հետաքրքրությունների ուղղված են մարդկանց որոշակի խմբերին: Ձեր ֆեյսբուքյան խմբերի, լայքերի, միջոցառումների և հետաքրքրությունների մասին ինֆորմացիան Facebook-ին հարկավոր է, որպեսզի ցուցադրեն ձեր հետաքրքրություններին առավել մոտ գովազդային հայտարարություններ: Եվ արվում է դա՝ առանց որևէ օգտատերի համաձայնության:
Սոցցանցում ձեր ակտիվության վերլուծության ճանապարհով կարելի է շատ ավելին պարզել, քան դուք կարող եք պատկերացնել՝ ձեր կրթության աստիճանը, եկամուտի աստիճանը, ընտանեկան կարգավիճակը, հասցե, հեռախոսահամարներ, առավել հաճախվող վայրեր և այլն: Անձնական հաշվի ջնջումը ոչ մի կերպ չի ազդի լրտեսության գործընթացի վրա, որովհետև տվյալների բազայում արդեն իսկ ամեն ինչ պահպանված է:
Ինչպե՞ս պաշտպանվել լրտեսությունից
- Խուսափեք անձնական տվյալներ պարունակող հրապարակումներից:
- Մի տեղադրեք ձեր երեխաների լուսանկարները:
- Օգտագործեք առաձին դիտարկիչներ (բրաուզեր) Facebook-ի և մնացած բոլորի համար:
- Ձեր սմարթֆոնում մի տեղադրեք Facebook Messenger:
- Ձեր սարքերում գովազդային թրեքինգը անջատելու համար՝ հետևեք հետևյալ ցուցումներին.
- iPhone և iPad սարքերի վրա ընտրեք «Կարգավորումներ >
- Գաղտնիություն > Գովազդ» և ընտրեք «Սահմանափակել գովազդի թրեքինգը» ֆունկցիան:
Android սարքերում ընտրեք «Կարգավորումներ > Google > Գովազդ», իսկ հետո անջատեք «Անձնավորել գովազդը հավելվածներում» ֆունկցիան:
Դիտարկչում բացեք «Կարգավորումներ > Ցուցադրել հավելյալ կարգավորումները > Անձնական տվյալներ» մենյուն և միացրեք «Ուղղարկել դուրս եկող թրաֆիկի հետ հետևելու արգելքը»:
2015թ. հունվարի 31-ից օգտատերերը հնարավորություն են ստացել հրաժարվել տվյալների հավաքագրման ծրագրի մասնակցությունից: Դրա համար համակարգչի մեջ տեղադրվում է cookie ֆայլեր, որոնք թույլ չեն տալիս այլ ինֆորմացիա հավաքագրող cookie ֆայլերին տեղադրվել օգտատիրոջ համակարգչում: Սակայն, եթե համակարգում մնում են հին cookie-ներ, նրանք շարունակում են կատարել իրենց նախնական ֆունկցիաները: