Ձիգ և նիհար մարմինը միշտ էլ գրավիչ է։ Այսօրվա կենսակերպը ֆիզիկապես ավելի պասիվ է. քիչ ենք քայլում, օրվա մեծ մասը շատերս աշխատում ենք համակարգչի առջև, ինչն էլ նպաստում է ավելորդ կիլոգրամներ հավաքելուն։
Տնային պայմաններում նիհարելու հնդկական միջոցներ ենք առաջարկում՝ առանց ֆիզիկական վարժությունների։
1. Լիմոնի հյութ
Լիմոնի հյութը ճարպերն այրող լավագույն միջոցն է համարվում։ Խառնեք երեք ճաշի գդալ լիմոնի հյութը, մեկ ճաշի գդալ մեղրն ու կես ճաշի գդալ աղացած սև պղպեղը մեկ բաժակ ջրի մեջ։ Խմեք առավոտյան սոված փորին։ Արեք դա ամեն օր՝ երեք ամիս շարունակ։ Կամ էլ պարզապես կարող եք մեկ բաժակ գոլ ջուր խմել՝ մեկ ճ.գ. լիմոնի հյութով։
2. Խնձորի քացախ
Խնձորի քացախը նույնպես այրում է ավելորդ կալորիաները։ Մեկ բաժակ ջրի մեջ խառնեք խնձորի չֆիլտրված քացախը և խմեք քնից առաջ։ Նկատի ունեցեք, որ քացախը չի կարելի օգտագործել օրական 5 ճաշի գդալից ավելի, քանի որ այն իջեցնում է օրգանիզմում կալիումի մակարդակը և ազդում ոսկորների ամրության վրա։
3. Ալոե վերա
Ալոեն էներգիա է հաղորդում օրգանիզմին և օգնում է պահպանել մարմնի օպտիմալ քաշը։ Պարզապես մաքրեք ալոեի տերևները և հանեք գելը։ Հիմա մեկ բաժակ ցիտրուսի հյութ վերցրեք և մի քիչ ջուր ավելացրեք։ Պահեք այն մոտ երեք րոպե և խմեք երեք ամսվա ընթացքում։
4. Կանաչ թեյ
Օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմեք, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չհավաքեք։ Դուք կարող եք համատեղել այն կոճապղպեղի թեյով, ինչը կօգնի ավելի արագ նիհարել։
5. Կայենի (չիլի) պղպեղ
Կայենի պղպեղը խթանում է մարսողությանը և այրում է ավելորդ ճարպերը։ Պղպեղին եռացրած ջուր ավելացրեք և խմեք այս թեյը։ Այն շատ արակ կօգնի նիհարել, եթե կարողանաք առնվազն մեկ ամիս այն խմել։