YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ամեն մարդու կյանքում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Դրանցից մի քանիսը ստիպում են փայլել երջանկությունից, ժպտալ և ուրախանալ, մյուսները տխրեցնում են, ստիպում լաց լինել և վիրավորում:
Ամեն իրավիճակում պետք է հիշել, որ ինչ էլ տեղի ունենա, հօգուտ մեզ է և պետք է պարզապես այդ ամենից փորձ ձեռք բերել: Այսօր իմաստուն խոսքեր ենք ներկայացնում, որոնք անկասկած օգտակար կլինեն ձեզ համար:
- Միշտ հաճելի է, երբ քեզ մայրդ է գրկում, անկախ նրանից, թե քանի տարեկան ես:
- Աշխարհը հրաշալի գիրք է, բայց անպիտան նրանց համար, ովքեր կարդալ չգիտեն: Կառլո Գոլդոնի
- Անվստահությունն այնքան հնարավորություններ է խափանել: Էրիխ Մարիա Ռեմարկ
- Սրտի խորքում բոլոր մարդիկ էլ լավն են, պարզապես խորությունն է տարբեր:
- Առանց շփման, չկան հարաբերություններ: Առանց հարգանքի՝ չկա սեր: Առանց վստահության՝ իմաստ չկա շարունակելու:
- Ես, միևնույնն է, ոչ մի բանի համար չեմ զղջում, թեկուզ այն պատճառով, որ դա անիմաստ է: Մաքս Ֆրայ
- Ոչ թե կիլոմետրերն են բաժանում, այլ կիսատ ասված խոսքերն ու լռությունը:
- Կա երկու տարբերակ՝ քեզ կամ գնահատում են, կամ՝ օգտագործում: Կարևորը դա անմիջապես հասկանալն է:
- Տղամարդուն ոչնչով չես պահի՝ ոչ երեխաներով, ոչ երիտասարդությամբ, ոչ էլ «ստամոքսով»: Տղամարդը մնում է այն կնոջ հետ, որի հետ ուզում է ԱՊՐԵԼ:
- Կարելի է «ինչպես»-ի հազարավոր տարբերակներ գտնել, եթե գիտես, թե «ինչու»: