Գազարով պատրաստված այս աղցանը, տարբեր համեմունքներով համեմված, շատ համեղ և օգտակար է:
Համին անհնար է դիմակայել:
Այն կարելի է հեշտությամբ պատրասել և համտեսել տարբեր ուտեստների հետ:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
1 կգ գազար
2 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ աղ
3 ճաշի գդալ քացախ
3-4 հատ սոխ
1 հատ սխտոր
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ
0.5 թեյի գդալ սեւ կա սպիտակ պղպեղ
համեմ
5 մեխակ
150 գրամ բուսական յուղ
Պատրաստման եղանակը՝
Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ:
Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից:
Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիկով, ավելացնում աղը, սև պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաև թարմ սոխն ու շաքարավազը:
Ստացված պարունկության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում:
Լցրեք տարայի մեջ և դրեք սառնարանը 24 ժամ:
Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման: Բարի ախորժակ 🙂