«Կլուչիկ» տորթի բաղադրատոմսը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բաղադրիչներ՝

Հավկիթ - 7 հատ

Շաքարավազ - 2 բաժակ

Հալած կարագ - 5 ճաշի գդալ

Մեղր - 3 գդալ

Ալյուր - 3 բաժակ

Սոդա -1 թեյի գդալ, վանիլին

Քացախաթթու -1 թեյի գդալ


Կրեմ

Կարագ-200 գր.

Խտացրած կաթ-1 հատ

Եփած խտացրած կաթ-1հատ

Ընկույզ-150 գրամ

Վանիլին


Պատրաստման եղանակը՝

Հարել հավկիթները, ավելացնել շաքարավազը, այնուհետև հալած կարագը, մեղրը, վանիլինը և քացախաթթուն: Սոդան խառնել ալյուրի հետ և աստիճանաբար ավելացնել զանգվածին : Զանգվածը բաժանել 2 կամ 3 մասերի և թխել առանձին՝ 180 աստիճան ջերմացրած ջեռոցում:

Կրեմը պատրաստելու համար լավ հարել կարագը մինչ սպիտակելը, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթերը և վանիլինը: Շերտերը պատրաստելուց հետո ամեն շերտին քսել կրեմ և շարել իրար վրա: Վերջում ցանկալի է վրան քերել շոկոլադ և ընկույզ:

Բարի ախորժակ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․