Ավելորդ կիլոգրամների դեմ կպայքարի մեղրը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մեղրը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով իմունիտետի ամրապնդման, ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի լավացման և արտաքին տեսքի համար:

Իսկ այսօր կներկայացնենք ինչպես մեղրն օգտագործել նիհարելու համար:

Մեղրով դիետայի սկզբունքները

Անհրաժեշտ է սննդակարգից բացառել ճարպոտ ուտելիքները, հացամթերքը, բոլոր քաղցրավենիքները՝ բացի մեղրից:

Առավոտյան ուտելուց 20 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք մեկ գդալ մեղրով և մի քանի կաթիլ կիտրոնի հյութով:

Մնացած անգամները ուտելուց առաջ պետք է 1-ական թ. գ. մեղր ուտել:

Կերեք անյուղ կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր, խմեք թարմ քամած հյութեր, օրական առնվազն 2 լ մաքրված ջուր:

Մեղրով դիետայի մոտավոր սննդակարգը

Նախաճաշ՝ 150 գ. կաթնաշոռ, Թեյ 1 թ. գ. մեղրով, խնձոր

Երկրորդ նախաճաշ՝ 0,5 բաժակ յոգուրտ, նարնջի ֆրեշ

Ճաշ՝ եփած ծաղկակաղամբ կամ բրոկոլի, 200 գ. հատապտուղ կամ խնձոր, մեղրով թեյ

Կեսօրից հետո թեթև նախաճաշիկ՝ նարինջ, խնձոր կամ բանան

Ընթրիք՝ 1 բաժակ կեֆիր 1 գդալ մեղրով կամ բանջարեղենային արգանակ, խնձոր և մեղր:

Սննդակարգում կարելի է ներառել այլ բանջարեղեն ևս՝ բացի կարտոֆիլից, օրինակ՝ գազար, բուլղարական պղպեղ, վարունգ, լոլիկ:

Ոչ մեծ քանակությամբ օգտագործեք անյուղ պինդ պանիր, տարեկանի հաց, թույլատրվում է օրական մեկ հունական ընկույզ ուտել:

Այդ ընթացքում օգտակար է ուտել նաև պեկտինով և բջջանյութով հարուստ թխած խնձոր:

Մեղրով դիետա պահել խորհուրդ է տրվում 7 օրից ոչ ավել, քանի որ այն համարվում է բավական ցածր կալորիականությամբ:

Բայց արդեն 3-4 օր անց դուք կզգաք տարբերությունը. այդ ընթացքում հնարավոր է ազատվել 3 կգ ավելորդ քաշից:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․