Ահա մի հոդված՝ հրապարակված՝ «Յոթ բան, որ դուք չգիտեք Հայաստանի մասին» վերնագրով։
Ներկայացնում ենք հոդվածում բերված 7 կետերը.
1) Հայաստանի Արենի գյուղում է գտնվում աշխարհում ամենահին գինեգործարանը՝ 6000 տարվա պատմությամբ։ Այստեղ օգտագործված խաղողի տեսակը Պինո Նուարի նախահայրն է համարվում։
2) Հենց այս գյուղում է գտնվել աշխարհում ամենահին կաշվե կոշիկը՝ 5500 տարեկան։
3) Հայաստանի տարածքը հավասար է Բրանդենբուրգին, իսկ բնակչությունը 2,9 միլիոն մարդ է կազմում, այնքան, որքան Շլեզվիգ–Հոլշթայնում։
4) Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, 29 տարով մեծ է Հռոմից, և այդպիսով աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է համարվում։ Այն նաև հայտնի է որպես «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերի մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆով։
5) Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը։ Նրա մակերեսը 1200 ք/կմ է կազմում, 1,3 անգամ ավելի մեծ, քան Բեռլինն է։
6) Հայկական լավաշը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
7) 2011 թվականից շախմատը դպրոցներում ներառված է պարտադիր առարկաների ցանկում։ Պատահական չէ, որ Հայաստանը շախմատի աշխարհի չեմպիոնների մեկ շնչին ընկած քանակով առաջատարն է աշխարհում։