Ինչպես ազատվել տիկնակլունձից (ակնագարի) բնական միջոցներով





Տիկնակլունձը (ակնագարիկը, ակնակլունձ) կոպի ճարպագեղձի սուր թարախային բորբոքումն է։ Հիվանդության սկզբում կոպի եզրը դառնում է ցավոտ, կարմրավուն, այտուցված։

3-4 օր անց առաջանում է թարախային գլխիկ, որից հետագայում թարախ է արտադրվում։ Այն առավել հաճախ առաջանում է հիգիենայի կանոնները խախտելիս, աչքերը կեղտոտ երեսսրբիչով, թաշկինակով սրբելիս կամ ձեռքերով տրորելիս։

Տիկնակլունձից ազատվելու համար պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկել և այս դեպքում նախընտրելի են բնական միջոցները, որոնցից են կարտոֆիլը, ձվի սպիտակուցը և վարունգը։

Եթե ընտրում եք կարտոֆիլը, ապա այն լավ լվացեք, կեղևահանեք, բարակ կտրատեք և դրեք անմիջապես ախտահարված հատվածի վրա։ Կարտոֆիլը հիանալի բուժում է այս ցավից ազատվելու համար, քանի որ այն ունի հակաբորբոքային հատկություններ։

Ձվի սպիտակուցը պետք է քսել ստերիլ կտորի վրա և այն դնել կոպի վրա։ Պահել 20 րոպե և լվանալ։

Եթե դուր չեն գալիս առաջին 2 տարբերակները, ապա կարող եք դիմել վարունգի օգնությանը։ Վիտամին K, C, B1, կալիումի, բիոտինի շնորհիվ թարմ կտրած վարունգի շերտերը կարող են մեղմել աչքերի գրգռումը։ Տիկնակլունձը կփոքրանա արդեն 3 անգամ վարունգով պրոցեդուրան կատարելուց հետո։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․