Կարելի է արդյոք ուտել կարմիր կետերով ձուն


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Արդյոք կարմիր կետերով ձուն անվտանգ է ուտելու համար: Այս հարցի պատասխանը երևի շատերին է հետաքրքրում: Ահա, թե ինչ պետք է իմանալ դրա մասին:

Ինչո՞ւ են առաջանում արյան կետեր ձվի դեղնուցի վրա. Արյան կետերի առկայությունը չի խոսում այն մասին, որ այդ ձուն վնասակար է կամ բեղմնավորված ձու է:

Դա կարող է առաջանալ, եթե հավի ձվարանում մազանոթ է պայթել: Այն կարող առաջանալ նաև մի շարք այլ պատճառներով՝ ներառյալ հավի տարիքը, սնունդը, բայց դա ամենևին չի նշանակում, որ հավը հիվանդ է: Այսպիսով արյան կետերը անհրապույր են, բայց դրանց առկայությանը նորմալ է:

Ինչ պետք է անել

Արյան կետերի առկայությունը չի նշանակում, որ պետք է նետել ձուն:

ԱՄՆ-ում ձվի անվտանգության ուսումնասիրությամբ զբաղվող խորհուրդը նշում է, որ այդ ձվերը միանգամայն անվտանգ են ուտելու համար: Եթե արյան կետերը անհանգստացնում են ձեզ՝ դրանք հեռացրեք դանակի օգնությամբ:

Ինչքան հաճախ են դրանք հանդիպում

Պետք է փաստել, որ արյան կարմիր կետերով ձու հազվադեպ է հանդիպում:

Ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն օգտագործում են հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են կարմիր կետերով ձվերը և դրանք հեռացվում են՝ նախքան շուկա հասցնելը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․