Մասնագետները պնդում են, որ կարելի է մարդու բնավորության մասին դատել նրա նախընտրած ծաղկի միջոցով:
Ասում են վարդ սիրող կանայք համակերպվում են ամեն ինչի հետ: Գիտեն սիրել: Նրանց կամքի ուժը շատ է զարգացած, այս մարդիկ ինչ-որ մի ոլորտում իրենց շատ վառ արտահայտում են: Բավականին հպարտ են:
Արևածաղիկ նախընտրող մարդը հավատարիմ է այն ամենին, ինչի հետ կապված է իր կյանքը: Արևածաղիկ-մարդը սիրում է զվարճանքներ, նա իսկապես դրանցից գլուխ է հանում:
Յասաման սիրող մարդիկ չափազանց ցածր ինքնագնահատական ունեն: Շատ վախկոտ են: Նրբաճաշակ են, սիրում են բնությունն ու դրա հետ կապված ամեն ինչ:
Լիլիաներ նախընտրողները շատ ինքնավստահ են: Իրենց լավագույնն են համարում ամեն ինչում: Շատ լավ ընկալում են մյուսների տրամադրությունն ու էմոցիաները:
Կակաչներ սիրողները տարբերվում են հավատարմությամբ և հաստատունությամբ: Ճկուն են և նրբազգաց: Վստահելի ընկերներ և ամուսիններ են: Հանգիստ են տանում կյանքի բոլոր դժվարություններն ու երազում են իդեալական աշխարհի մասին:
Երիցուկ-մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակներին: Շատ համառ են և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև: Եթե սիրում են` մինչև կյանքի վերջ, եթե չէ` ուրեմն անիմաստ է սպասելը: Նրանք երբեք խոսքի տակ չեն մնում: