«Աշխարհի հրաշալիքներից մեկը հայոց այբուբենն է». ռուս քահանան բացահայտել է հայոց այբուբենի գաղտնիքներ




Քիմիական տարրերի հնագույն հայկական անվանումների ու Պարբերական աղյուսակում դրանց հաջորդական համարների միջև ալգորիթմիկ կապ գոյություն ունի։ Բանն այն է, որ քիմիական տարրի հնագույն հայկական անվանման տառերի թվային արժեքների գումարը հավասար է Պարբերական աղյուսակում այդ տարրի հաջորդական համարին։

Ահա թե այս մասին ինչ է ասել ռուս ավագ քահանա Անդրեյ Տկաչևը.«Նախկինում այբուբենները ստեղծվում էին հստակ նպատակներով, ոչ թե թերթեր կամ խոհանոցային գրքեր կարդալու, այլ Աստծուն ճանաչելու համար։ Այբուբենն իմանալը հավասար էր Աստծու մասին իմանալուն։

Հունական, լատինական, հայկական, ռուսական, հրեական այբուբեններում յուրաքանչոյւր տառին մի թիվ է համապատասխանում։ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենը, որտեղ քիմիական տարրերի անվանումներն են ոսկի, արծ, արճիճ և այլն։ Գումարում ես տառերի թվային արժեքները և ստանում 79՝ ոսկու համար, 47՝ արծաթի, 82՝ կապարի։ Ամեն ինչ այնքան խորքային է մտածված, որ դարեր շարունակ ճիշտ ուղի է ցույց տալիս։ Աշխարհում զարմանալի շատ բան կա։

Մենք կմահանանք, երբ դադարենք զարմանալ։ Մի՛ դադարեք զարմանալ։ Աշխարհի հրաշալիքներից մեկը հայկական այբուբենն է»,- ասել է հոգևորականը։

 

 

***

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԺԲՌՀ համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, հայտնի մաթեմատիկոս Վիկտոր Վահանյանի հոդվածը` հայկական այբուբենի եզակի գաղտնիքների մասին:

Տիրը հին հայերի շրջանում գրի և գիտության Աստվածն էր: Նա չէր կարող չիմանալ, այն, ինչի մասին մենք հիմա գրում ենք: Ավելին, նա չէր կարող հեղինակը չլինել այս ամենի: Իսկ հայերեն գրավոր լեզուն եւ գիտությունը գոյություն չունենալ չէին կարող: Հակառակ դեպքում, Տիրը կլիներ հարսանեկան աստված …

Խոսքը քիմիական տարրերի և իրենց հին հայկական անունների կապի մասին է: 10 տարի անց, երբ հայ հեղինակների հրապարակումների շնորհիվ հայերը ծանոթացան հայոց այբուբենի եզակի գաղտնիքների մասին, այսպես կոչված մտավորականությունը բաժանվեց երեք մասի: Առաջին խումբը ստանձնեց այս երեւույթի ուսումնասիրությունը (ես նրանց մեջ եմ): Երկրորդ խումբը հարձակվեց հետազոտողների վրա, ասելով, որ սա միստիցիզմ է, և նրա հետազոտողները դեգեներատներ են: Երրորդ խումբը ինչպես միշտ «եզրագծի վրա» է: Ես կփորձեմ համառոտ բացատրել այս երեւույթը: Դա անհրաժեշտ է բոլորին:

Քիմիական տարրերի ամենահին հայկական անունների և Քիմիական տարրերի պարբերական աղյուսակում դրանց հերթական համարների միջև ալգորիթմային կապ գոյություն ունի, որը ես անվանում եմ «Տիրի» ալգորիթմ` գրի եւ գիտության հնագույն հայոց աստված Տիրի պատվին:

Քիմիական տարրերի հին անվանումների հայակական այբուբենի տառերի համարների գումարը հավասար է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակում այդ տարրի հերթական համարին:

Հետազոտությունս ինձ համար հիմք է հանդիսանում, որպեսզի հայտարարեմ, որ Տիրի ալգորիթմը չէին կարող կազմել 1000 Նյուտոններ և Մենդելեևներ միասին վերցրած:

Ընդհանուր առմամբ հայտնի են 50 տարրերի անվանումներ, որոնք բավարարում են Տիրի ալգորիթմին: Սա ավելին է քան անհրաժեշտ է, որպեսզի վստահորեն ասենք, որ այն աշխատում է: Իսկ երբ է այս ամենը եղել: Պարզ է, որ ոչ այս քաղաքակթության ժամանակ, որը բացահայտել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը 19-րդ դարում: Եվ ոչ էլ 4-5-րդ դարերում, երբ դեռ չկար քիմիական տարրերի պարբերական համակարգը, երբ դեռ նոր էր կարծես թե ստեղծվել հայկական այբուբենը:

Տիրի ալգորիթմը ստեղծվել և աշխատել է աներևակայելի հին ժամանակներում, ամենայն հավանականությամբ մինչ ջրհեղեղի ժամանակներում, մեկ այլ շատ ավելի զարգացած և առաջադեմ քաղաքակրթության մեջ, որը մենք կոչում ենք Պարաքաղաքակրթություն: Անկախ Պարաքաղաքակրթության հնությունից (10-15 հազար տարի առաջ), այն գոյություն է ունեցել, ինչը փաստում է, մասնավորապես, Տիրի ալգորիթմը: Տիրի ալգորիթմի գոյությունը ապացուցում է հայկական այբուբենի և քիմիական տարրերի պարբերական համակարգի ներկայությունը՝ իրենց ավարտուն վիճակում: Հայկական այբուբենը տրվել է մարդկանց միանգամից ամբողջական և պատրաստ վիճակում՝ բաղկացած 36 տարրերից: Առանց 36 տառերի լիարժեք համակարգի, Տիրի ալգորիթմը չէր աշխատի: Հետևաբար, Մեսրոպ Մաշտոցը չէր կարող ստեղծած լինել ոչ մի հայկական տառ: Նա կարող էր միայն վերականգնել դրանք: Որի համար էլ մենք շնորհակալ ենք նրան:

Վիկտոր Վահանյան

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․