Եթե գրիպով հիվանդ ես, երբեք մի՛ արա այս բաները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Գրիպով հիվանդների քանակի ավելացման մասին անհանգստացնող տեղեկությունների ֆոնին կարևոր է հիշել, թե ինչպես նվազեցնել վարակվելու ռիսկը և ինչ չի կարելի անել հիվանդ ժամանակ:

Այսպիսով գրիպի ժամանակ արգելվում է.

1. Գնալ աշխատանքի: Հարցումների տվյալների համաձայն՝ հիվանդության առաջին նշանների դեպքում աշխատանքի է գնում ամեն երրորդ գրասենյակային աշխատողը: Դա վտանգավոր է ինչպես հիվանդի, այնպես էլ շրջապատի համար:

 

 

2. Հպվել դեմքին: Պետք է լվանալ ձեռքերը որքան հնարավոր է հաճախ և առանց անհրաժեշտության ձեռք չտալ դեմքին:

3. Ձեռքը սեղմել: Հենց ձեռքերի վրա են գտնվում ամենաշատ միկրոբներ, իսկ ձեռքսեղմումի ժամանակ ձեզ կարող են վարակ «նվիրել»:

4. Օգտագործել քիչ հեղուկ: Հեղուկը նվազեցնում է բարդությունների հավանականությունը, որի պակասը խոչընդոտում է ապաքինմանը:

5. Հակաբիոտիկներ ընդունել: Գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ վիրուսները հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն են: Գրիպի ժամանակ ձեզ անհրաժեշտ է հեղուկ, հանգիստ և ջերմությունը իջեցնող հաբեր: Բժիշկը կարող է հակաբիոտիկներ նշանակել, եթե վիրուսային ինֆեկցիան դարձել է բակտերիական:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․