YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենավտանագավոր օնկոլոգիական հիվանդություններից է: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հիվանդության ախտորոշումից հետո հիվանդների 85%-ը մահանում է մեկ տարվա ընթացքում:
Քաղցկեղի այս տեսակը վաղ փուլերում ախտորոշելը շատ դժվար է: Հաճախ, երբ հիվանդությունը հայտնավերվում է, ուռուցքի մետաստազներն արդեն տարածված են լինում և բուժումը խիստ բարդանում է:
Համաշխարհային վիճակագրության տվյալներով՝ ախտորոշումից հետո հիվանդների միայն 25%-ն է ապրում մեկ տարի անց՝ անկախ հիվանդության փուլից: Ընդ որում՝ առավելագույնը 6%-ն է ապրում 5 տարի: Սակայն մասնագետները նշում են, որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու և ժամանակին վիրահատելու դեպքում այդ ցուցանիշը կարող է դառնալ 22%:
Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան բարձր է հաջող վիրահատության հավանականությունը, սակայն մարդկանց մեծ մասը չգիտի, թե որ ախտանշաններն են վկայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին:
Մասնագետները ներկայացրել են, թե որ ախտանշանների դեպքում է հարկավոր շտապ բուժզննում անցնել.
· Ցավ մեջքի կամ որովայնի հատվածում, որը կարող է պարբերաբար ի հայտ գալ և անհետանալ, սակայն որն ավելի է սաստկանում պառկելու կամ սնունդ ընդունելու դեպքում:
· Քաշի հանկարծակի ու կտրուկ կորուստ:
· Դեղնախտ. ամենաակնհայտ ախտանշանը մաշկի և աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնածությունն է: Բացի այդ, մեզը կարող է ստանալ մուգ դեղին կամ նարնջագույն երանգ:
Բացի նշված ախտանշաններից, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է ուղեկցվել նաև սրտխառնոցով ու փսխումով, աղիներում ի հայտ եկող տհաճ զգացողություններով, դողով ու տենդով, ինչպես նաև մարսողության խանգարումով:
Հարկ է հիշել, որ նշված ախտանշանները ոչ միշտ են վկայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս դրանց ի հայտ գալու դեպքում անհապաղ բուժզննում անցնել՝ հետագայում շատ ավելի լուրջ առողջական խնդիրներից խուսափելու համար