Ինչպես ազատվել դաշտանային ցավերից՝ բնական եղանակներով


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դաշտանային ցավերը, որոնք երբեմն կարող են ուղեկցվել սրտխառնուքով, բնականոն երևույթներ են: Բժիշկները խորհուրդ են տալիս դեղահաբեր օգտագործել՝ ցավերը մեղմացնելու համար, սակայն գոյություն ունեն նաև բնական միջոցներ, որոնք կարող են բավականին արդյունավետ լինել:

Ներկայացնում ենք դրանցից առավել արդյունավետները:

1. Ջերմային թերապիայի օգտագործում

Ջերմային թերապիան հավասարազոր է ցավազրկող միջոցի օգտագործմանը: Ամենահարմար միջոցը տաք ջրով շիշն է կամ տաքացնող բարձիկը: Տաք լոգանքը նույնպես շատ օգտակար է:

2. Դարչինով թեյ

Դարչինը առողջական շատ խնդիրների դեմ կարող է պայքարել. այն նաև օգտակար է դաշտանային ցավերի ժամանակ: Այն կանխում է մկանների սպազմը: Նրա բաղադրության մեջ առկա եթերայուղերը նաև հակաբորբոքային հատկություն ունեն: Դարչինը կարելի է ավելացնել սննդի կամ թեյի մեջ:

3. Կոճապղպեղով թեյ

Կոճապղպեղի հակաբորբոքային հատկությունների մասին բոլորին է հայտնի: Կոճապղպեղը կարող է նվազեցնել պրոստագլանդին կոչվող հորմոնի քանակը, որը դաշտանի ժամանակ սկսում է արտադրվել մեծ քանակությամբ և առաջացնում է արգանդի կրճատում: Կարելի է օգտագործել թե կոճապղպեղի թարմ արմատը՝ ավելացնելով այն թեյին, թե հենց նրա թեյը: Եթե դուք ունեք ստամոքսի խոց կամ լեղապարկում քար, պետք չէ կոճապղպեղ օգտագործել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․