Բոլորս էլ գիտենք, որ կիտրոնն իրապես առողջարար միրգ է համարվում: Գիտենք նաև, որ կիտրոնը հրաշալի բաղադրիչ է տարատեսակ հյութերի համար:
Այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, օրինակ՝ վիտամիններ С, А, В1, В6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, ֆոլաթթու, պեկտին, ֆոսֆոր, կալիում, կալցիում և այլն:
Կիտրոնը հրաշալի կերպով պաշտպանում է մեզ մի շարք հիվանդություններից, օրինակ՝ շաքարախտից: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով կիտրոն ուտել և խմել այս մրգի հյութը, սա դրական կազդի ստամոքսի, լյարդի, աղիքների վրա և կբարձրացնի իմունիտետը: Կիտրոնի հյութի միջոցով հղիները կարող են ազատվել տոքսիկոզից (կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել բժշկի հետ):
Կիտրոնի կեղևն ունի հականեխիչ հատկություն, իսկ ծառի տերևներն օգտագործվում են տենդի նախանշանները թեթևացնելու համար:
Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք հանգստացնում են հոդերը և ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչն էլ օգնում է նյարդային սաստիկ ցավերի դեպքում:
Կիտրոնն օգտագործելու լավագույն 2 մեթոդները
1. Զգուշորեն քերեք կիտրոնի կեղևը, քանի որ մեզ անհրաժեշտ է միայն դեղին շերտը: Ցավող հատվածը մերսեք կիտրոնի քերուկով և թողեք մնա 2 ժամ: Հոդացավերն աստիճանաբար կհանգստանան:
2. Մաքրեք 2 կիտրոն, տեղադրեք ապակե տարայի մեջ: Վրան մի փոքր ձիթապտղի յուղ լցրեք և կափարիչը պինդ ծածկեք: Խառնուրդը թողեք մնա 2 շաբաթ: Թանզիֆը թրջեք խառնուրդի մեջ, տեղադրեք ցավող հատվածին և ամրացրեք վիրակապով, թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան կզգաք, որ ցավն անցել է: