Մի՛ շփոթեք իրական կյանքն այն ամենի հետ, ինչը ցույց են տալիս հեռուստատեսությամբ. Բիլ Գեյթսի կյանքի կանոնները


Բիլ Գեյթսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին, Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում: Ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։

Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Փոլ Ալենի հետ համատեղ։ Կյանքի կանոններն ու օգտակար խորհուրդները:

  • Ես անպատկառ չեմ: Ընդհակառակը. ես հիասթափված եմ, ես համեստ եմ, ես քաղաքավարի եմ:
  • Գումարը խելամիտ ծախսելը նույնքան բարդ է, որքան այն վաստակելը:
  • Բիզնեսը հրաշալի խաղ է. մշտական մրցակցություն, կանոնների նվազագույն քանակ, իսկ հաշիվն այս խաղում իրականացվում է գումարով:

 

 

  • Հաջողությունը ոչինչ չի սովորեցնում: Այն միայն համոզում է խելացի մարդկանց, որ նրանք չեն կարող պարտվել:
  • Կյանքը դառնում է ավելի զվարճալի, եթե բոլոր մարտահրավերներին մոտենում ես ստեղծագործաբար:
  • Մի քանի տարի անց համակարգիչները կունենան անհատականություն: Նրանք կհասկանան մեր ձայնային հրահանգները: Նրանք գուցե նաև արտահայտեն իրենց կարեկցանքը մեր նկատմամբ, երբ մենք լինենք անտրամադիր: Բայց դա չի նշանակում, որ համակարգիչներն իսկապես կմտածեն. դեռ:
  • Կյանքն անարդար է, համակերպվիր:
  • Մի շփոթեք իրական կյանքն այն ամենի հետ, ինչը ցույց են տալիս հեռուստատեսությամբ:
  • Աշխարհին չի հետաքրքրում քո ինքնազգացողությունն ու ինքնագնահատականը: Աշխարհը քեզնից ձեռքբերումների է սպասում:
  • Հեռացեք ամբոխից:
  • Վախեցեք պարտություն կրելուց:
  • Եղեք վճռական:
  • Ուսումնասիրեք մրցակիցներին:
  • Մտածեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․